«Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը՝ Արցախը ագրեսոր Ադրբեջանի կողմից բռնազավթելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ապրելու երկիր» կուսակցության ուղերձ․
2023թ․ սեպտեմբերի 19-ը հայոց նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։
Ադրբեջանական հերթական ռազմական լայնածավալ ագրեսիայի արդյունքում Արցախի ողջ բնակչությունը, ենթարկվելով էթնիկ զտման, ստիպված եղավ լքել իր հայրենիքը։ Ինն ամիս տևած ապօրինի շրջափակումից հետո նույնիսկ, Արցախի զինված ուժերը բացառիկ սխրանքով պայքարեցին հայրենիքի պաշտպանության համար՝ թշնանուն հասցնելով մի քանի անգամ շատ զոհեր։
Արցախում տեղի ունեցածի պատասխանատվությունը կրում է Հայաստանի գործող իշխանությունը, որի խայտառակ դիվանագիտական քաղաքականության հետևանքով Արցախը մնացել էր միայնակ՝ ագրեսոր Ադրբեջանի դեմ պայքարում։
Մենք պարտք ունենք հաջորդ սերունդներին։
Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած հայորդիներին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



