Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ սինդրոմներ են «շրջում» մեր շուրջ, և ինչի՞ց է պետք եզրակացություններ անել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետխորհրդային տարածքի հետ կապված արտաքին քաղաքական իրավիճակին բնորոշ են որոշ առանձնահատկություններ։ Անհնար է հաշվի չառնել այն հանգամանքը, որ Ռուսաստանն այդ տարածքը դիտարկում է որպես իր կենսական շահերի գոտի, որտեղ ցանկանում է պահպանել իր ազդեցությունը։ Ու պատահական չէ, որ ռուսական կողմից տարբեր նախաձեռնություններ են իրականացվում, այդ թվում` նաև տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, այդ տարածքի պետություններն իրեն կապելու համար։ Իսկ երբ արտաքին ուժերը ցանկանում են մուտք գործել հետխորհրդային տարածք ու դուրս մղել Ռուսաստանին, ապա ռուսական կողմն այդ իրողությունը, բնականաբար, շատ ծանր է տանում, քանի որ դրանով կրճատվում է իր կենսական շահերի գոտին, և ուրիշ ուժ է մուտք գործում այդ տարածք։

Եթե ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևել յան Եվրոպայի երկրներ Ռուսաստանը համեմատաբար հանգիստ էր տանում, ապա իրողությունն այլ է, երբ թեման վերաբերում է հետխորհրդային տարածքի երկրներին։ Ու ռուսական կողմը հատկապես սպառնալիք է դիտարկում ՆԱՏՕ-ի ընդարձակման փորձերն այս ուղղությամբ։ Իրականում դրանով է պայմանավորված, որ նախքան Ուկրաինայում պատերազմ սկսելը Ռուսաստանը Արևմուտքից պահանջում էր, որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չդառնա։ Ու ինչպես Ուկրաինայի դեպքում, այնպես էլ 2008 թվականին Վրաստանի դեպքում Ռուսաստանին ուղղակի դրդեցին ռազմական գործողություններ սկսել։ Նույնիսկ արևմտյան ակադեմիական ու վերլուծական շրջանակներում են ընդունում, որ իրատեսական քաղաքականության տեսանկյունից Ռուսաստանին ուղղակի դրդել ու հրահրել են դիմել կոշտ քայլերի՝ ռուսական կողմին չթողնելով այլ ելք։

Ընդ որում, այսպիսի տեսակետներ են արտահայտվում այն պայմաններում, երբ արևմտյան մի շարք երկրների կողմից տարվող քարոզչությունը փորձում է Ռուսաստանին ներկայացնել որպես ագրեսոր, որը հենց այնպես ներխուժում է հետխորհրդային երկրներ ու իբր փորձում է վերականգնել նախկին ԽՍՀՄ-ը։ Հատկապես հետաքրքրական է իրավիճակը հետխորհրդային այն երկրների դեպքում, որոնք հայտնվում են Արևմուտք-Ռուսաստան առճակատման թիրախում։ Շատ հաճախ այդ երկրներում ևս փորձ է կատարվում հետևել արևմտյան սինդրոմին, երբ բոլոր ձախողումներում սկսում են մեղադրել Ռուսաստանին։

Բայց ժամանակի ընթացքում այս սինդրոմը փլուզվում է, քանի որ ոչինչ միակողմանի չի լինում։ Այս կոնտեքստում ուշագրավ էր Վրաստանի իշխանությունների հայտարարությունները, որոնց տողատակերում հասկացվում է, որ Սահակաշվիլիի օրոք կատարված սխալների ու Հարավային Օսիայի վրա հարձակման արդյունք է, որ Ռուսաստանը Վրաստանի դեմ պատերազմ սկսեց։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծում է, որ Սահակաշվիլիի օրոք Վրաստանում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Հարավային Օսիայում պատերազմ է սկսել 2008 թվականին՝ դրսից հանձնարարություն կատարելով։ Իսկ Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանն իր մեջ ուժ կգտնի ներողություն խնդրելու 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար։ Փաստացի Վրաստանը փորձում է ազատվել Սահակաշվիլիի սինդրոմից, բայց այս սինդրոմը խաղարկվում է Ուկրաինայում, Մոլդովայում ու Հայաստանում, երբ փորձ է կատարվում ամեն կերպ ազատվել Ռուսաստանից, որը ներկայացվում է որպես սպառնալիք։

Ու շատ դեպքերում այս երկրներում իշխանությունները սեփական անհաջողությունների կամ ձախողումների համար հենց Ռուսաստանին են մեղադրում։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը ևս հետևում է այս տրամաբանությանը և յուրաքանչյուր պատեհ առիթի իր իշխանության ձախողումների համար մեղադրում է Ռուսաստանին։ Չնայած այն պարագայում, երբ Հայաստանն իր գլխավորությամբ ոչինչ չձեռնարկեց Արցախին պաշտպանելու համար, երբ Ադրբեջանը 2023 թվականի աշնանը հարձակվել էր, Փաշինյանը մեղադրում էր ռուսական կողմին, որ խաղաղապահներն իրենց գործառույթները չեն իրականացնում։ Նա նույնիսկ Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին ներկայացնում է որպես Հայաստանի ինքնիշխանության համար սպառնալիք։ Բայց առանց սեփական քայլերի հետևանքները հաշվի առնելու, միայն Ռուսաստանին մեղադրելով, հասնելու ենք այնպիսի հանգուցակետի, որին հասել էր Սահակաշվիլին։ Գոնե Ուկրաինայում տեղի ունեցողից պետք է հետևություններ անել։

Ավելին, ապավինելով Արևմուտքին՝ նորից պետք է հաշվի առնել նույն Ուկրաինայի և Վրաստանի օրինակները: Ուկրաինան Արևմուտքի կողմից զոհաբերվում է սոսկ արևմտյան շահերի համար, իսկ Վրաստանի նկատմամբ արդեն իսկ պատժամիջոցներ են կիրառվում միայն նրա համար, որ այդ երկրի իշխանությունները չեն ցանկանում իրենց երկիրը որևէ մեկի խամաճիկը ու հակամարտության թատերաբեմ դարձնել, այլ առաջնորդվում են սեփական պետության ինքնիշխանության, անվտանգության շահերից ելնելով:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա Յոլյան