Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Օրեցօր ավելանում են ուսուցչին ներկայացվող ձևական պահանջները»․ ուսուցիչ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեն հրապարակել է ուսուցիչներից մեկի «ՇՎԱՐԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ» վերտառությամբ հոդվածը։ Հոդվածը՝ ստորև․

«Սկսվեց սեպտեմբերը, ուսուցիչներս ոգևորված, երեխաների հետ աշխատելու բուռն ցանկությամբ մտանք դասարան, բայց դա երկար չտևեց, մեզ խոր հիասթափություն էր սպասվում։ Որ կրթական բարեփոխումները անհրաժեշտ են, և դա անընդհատ պրոցես է, ոչ ոք չի ժխտում։ Բայց, որ բարեփոխումներ նախաձեռնողները հաճախ գլխավորն ու երկրորդականը խառնում են իրար` դա մտահոգիչ է։ Խոսքս վերաբերվում է նոր ուսումնական տարում ուսուցչին ներկայացվող պահանջներին։ ՈՒսուցչից պահանջվում է կազմել դասավանդվող առարկայի թեմատիկ պլան տարվա կամ կիսամյակի համար, որի մեջ պետք է մանրամասն ընդգրկել յուրաքանչյուր դասի թեման, նպատակը, վերջնարդյունքները և այդ բոլորը մուտքագրել էլեկտրոնային մատյան։ Բացի վերը նշվածից, ամեն օր էլմատյանում պետք է գրանցել դասի թեման, խնդիրները, գրականության համապատասխան էջերը, առաջադրանքների համարները։Թվում է, թե արտասովոր բան չկա։ Թեմատիկ պլան ուսուցիչը պետք է ունենա, բայց ոչ այդ կտրվածքով, նրանում ընդամենը պետք է երևա կիսամյակի կամ տարվա ժամաբաշխումը ըստ թեմաների, մնացածը կներառվի օրվա պլանում։ ՈՒսուցիչները մոլորված են, շփոթված, մտահոգ, ամբողջ սոցիալական ցանցերը լիքն են ուսուցիչներով, որոնք կանչում են իրար` Պողոս գտաաար, Պետրոս գտաաար։ Ինչու՞ է այդպես։ Նախ տարեսկզբի համար նման արագացված աշխատանքը մեծ ծանրաբեռնվածություն է, պահանջում է ժամանակ, նյութական միջոցներ` որակյալ համակարգիչ ու հեռախոս ունենալու համար, բայց ամենակարևորը` ուսուցիչը իմաստ չի տեսնում այդ պահանջները կատարելու մեջ, ստացվում է, որ ուսուցիչը այսօր դասի պլան պետք է գրի ամիսներ հետո պարապվելիք դասի համար։ Դասը կենդանի ստեղծագործական պրոցես է, նույնիսկ նախորդ օրը կազմած պլանը հաջորդ օրը փոխվում է, ուր մնաց ամիսներ առաջ գրածը։ ԵՎ այսպես վրդովված, համակարգչից ներվայնացած, ուժասպառ եղած ուսուցիչը մտնում է դասարան, ի՞նչ պետք է լինի նրա պարապած դասը, դասի որակը մղվում է հետին պլան, ուսուցիչների մի մասը դասի ժամանակ դասը թողած զբաղվում է էլեկտրոնային մատյանի գրանցմամբ, քանի որ չի հասցնում, իսկ գրանցումը առաջնային է, բովանդակությունը` հեչ։

Խոսքս ուղղում եմ ԿԶՆԱԿ֊ի մեր հարգարժան աշխատողներին։ Դիցուք ուսուցիչը Ձեր կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխան լրացրել է Էլմատյանը, դա նշանակու՞մ է, որ նա որակյալ դաս է պարապում(իհարկե` ոչ)։ Ուսուցիչը էլմատյանը ուղղակի սևացրել է ինչ որ բան գրելու համար(քանի որ պահանջվում է), դա նշանակու՞մ է, որ նա վատ դաս է պարապում։(իհարկե ոչ)։

 

Կառավարությունը ահռելի գումարներ է հատկացնում կրթության բարեփոխմանը, ինչու՞ ենք ձևականությունների հետևից ընկնում` բովանդակությունը թողնելով մի կողմ։ Օրեցօր ավելանում են ուսուցչին ներկայացվող ձևական պահանջները, վերահսկողության ձևերը, տեղից ելնողը(կյանքում դասարան մտել է, չի մտել) դարձել է ուսուցչին սովորեցնող։

Ինչու՞ պետք է լավ ուսուցիչը մնա դպրոցում, համեմատություն անցկացնենք կրկնուսույցի հետ։

Ո՞վ է վերահսկում կրկնուսույցի աշխատանքը, ով է նրանից պլան պահանջում, մատյանի գրանցում պահանջում` ոչ ոք, բայց ինչպե՞ս է, որ ծնողը նրան ավելի շատ է վստահում, քան դպրոցին, նրա արդյունքը ավելի բարձր է, քան դպրոցինը(չնայած դպրոցի արդյունք ընդհանրապես չկա, քանի որ չկա մի երեխա, որ առանց կրկնուսույցի ԲՈՒՀ ընդունվի` սկսած Ձեր երեխաներից, կրթության հարգելի չինովնիկներ)։ Փառք տանք աստծուն, որ դեռևս դպրոցում կան շատ թե քիչ որակյալ ուսուցիչներ(ես ինձ համարում եմ դրանցից մեկը, 45 տարի դասավանդում եմ մաթեմատիկա, որից 30 տարի տնօրենի աշխատանքին զուգահեռ, կամավոր ատեստավորված բարձր կարգի ուսուցիչ եմ֊ շնորհակալ եմ կառավարությանը), ի՞նչ է, այնքան պետք է զզվացնե՞նք, որ նրանք էլ թողնեն դպրոցը։

Հռետորական հարցեր են առաջ գալիս. Ինչպե՞ս է, որ 1.շրջանավարտների շատ չնչին տոկոսն է մանկավարժական ԲՈՒՀ դիմում։ 2.Դպրոցներում տնօրենի, ուսուցչի հարյուրավոր թափուր տեղեր կան։ 3.Ծնողը սկսած առաջին դասարանից դպրոցին չի վստահում, երեխային ուղարկում է կրկնուսույցի մոտ։

Սրանք ամենակարևոր հարցերն են, որ պետք է մտահոգեն կրթության քաղաքականությունը մշակողներին, կրթության կառավարիչներին, իսկ մենք անում ենք եղած ուսուցիչներին էլ հիասթափեցնող քայլեր։ Առաջարկում եմ ԿԶՆԱԿ֊ին վերը նշված պահանջների կատարումը դարձնել կամավոր, իսկ ովքեր չեն ցանկանում` թողեք աշխատեն հին կարգով։

Իհարկե, հանրակրթության բնագավառում խնդիրները շատ են և դրանցից շատերն էլ նոր չեն, բայց բարեփոխումները պահանջում են տևական, զգայուն, քրտնաջան աշխատանք։ Ասելիքը շատ է, չէի ուզում խոսել, բայց խիղճս տանջում է, գուցե սրանով ինչ որ ձևով օգտակար լինեմ ուսուցչական խավին, մեր պետականության։

ԵՎ վերջում առաջարկություններ Հհ կառավարությանը։

1.Պահանջել, որ դպրոցի տնօրենները, փոխտնօրենները պարտադիր դաս պարապեն` թեկուզ շաբաթը 1֊5 ժամ։

2. Պահանջել, որ ԿԶՆԱԿ֊ի աշխատողները, ԿԳՄՍՆ հանրակրթության հարցերով զբաղվող մարդիկ շաբաթը գոնե մեկ ժամ դաս պարապեն դպրոցում։ 3.Դասագրքերի մրցույթ անցկացնելիս պարտադիր պայման դնել, որ դասագրքի հեղինակը պարտավոր է գոնե մեկ տարի որևէ դպրոցում աշխատել իր դասագրքով, իսկ նախարարությունը` ամփոփել վերջնարդյունքները։Դրական եզրակացության դեպքում նոր երաշխավորել այն դպրոցներում գործածելու համար։ Իմ կարծիքով դասարան չմտնող մարդը բարոյական իրավունք չունի ուսուցչին խորհուրդներ տալու, ուր մնաց սովորեցնելու։ Խնդրում եմ տարածել, սրտի ցավով եմ գրել, անկեղծ ուզում եմ օգնել մեր համակարգին»։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն