Երևան, 13.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի ցինիզմն ու փարիսեցիությունն անսահման են, անվերջ: Ու նա երեկ դա վերստին ապացուցեց՝ հերթական «փիլիսոփայական» մտավարժանքգրառմամբ: Արդեն առիթ ունեցել ենք ոչ մեկ անգամ նկատելու, որ Փաշինյանն ու նրա թիմակիցները ջանքեր չեն խնայում, որպեսզի իրենց «քլնգեն», այսպես ասած, «մանր թեմաներով», ինչը հնարավորություն կտա, որ հանրաին դաշտում իրենց անունները չհոլովվեն պաշտոնավարման աղետային հետևանքների հետ կապված: Նաև այդ պատճառով է, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա հրահանգով՝ իր թիմակիցները անում են նման հայտարարություններ, գրառումներ:

Հետաքրքիր այլ բան երևի չգտնելով՝ Փաշինյանը երեկ մինչմիջօրե արված մի գրառմամբ վերստին մեջտեղ էր բերել «իրական Հայաստանի» ու «պատմական Հայաստանի» մտացածին, արհեստական ու հիմնովին կեղծ «երկընտրանքը»: Թե բա. «Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետևյալն է. ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը՝ ֆորպոստ, հենման կետ, տարածքով ավելի մեծ պետություն ունենալու համա՞ր (Պատմական Հայաստանի հայեցակարգ), թե՞ մեխանիզմ՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար (Իրական Հայաստանի հայեցակարգ), այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի տարրերն են լավ ապրուստը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը»:

Չկա իրականության մեջ նման երկընտրանք: Մի պահ պատկերացրեք, որ մեր պապերը, երկիր ներխուժած թշնամիներին դիմագրավելու և նրանց դեմ կռվելու փոխարեն, առաջնորդվեին նիկոլփաշինյանական «մտահայեցումներով»: Օրինակ՝ ասեին՝ բա մեզ պե՞տք է «պատմական երկիրը», եկեք իրական երկրով ապրենք, ուտենք, խմենք, քեֆ անենք, հեչ էլ, թե թշնամին չի գրավի մեր երկիրը, չի մորթի մեր զավակներին, չի բռնաբարի մեր կանանց, չի տիրանա մեր հողուջրին: Կարևորը՝ այս պահին փորներս կուշտ լինի, տակներս՝ չոր, տեղներս՝ տաք, լինենք լավ ապրուստի մեջ: Սա՛ է փաշինյանի «փիլիսոփայությունը»: Փաշինյանը իր գրառման մեջ խոսում է... անվտանգությունից: Չէ, դուք միայն պատկերացրեք. Արցախն ուրացածը, Արցախը թշնամու հոշոտմանը հանձնածը, Արցախի հայությանն անօգնական թողած, միտումնավոր ցեղասանության մատնած, Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քառակուսի կիլոմետրերը թշնամուն հանձնած ու հանձնել շարունակող, երկիրը անվտանգային խոցող սպառնալիքների տակ դրած կառավարիչը կամ կառ...ավերիչը խոսում է... անվտանգությունից:

Հայաստանը թշվառության մատնած, բյուջեի մսխումն ու արտագաղթը ահռելի չափերի հասցրած, անբաններին շարունակ պարգևավճարող Փաշինյանը խոսում է «լավ ապրելուց»: Հա, քպականներն ու իր մերձավոր շրջապատը, ինչպես ժողովուրդը կասեր, «մոր փորն են ընկել», ուտումխմում, գիրանում, պարգևավճարվում, ճոխառանձնատնատվում են, իսկ ժողովո՞ւրդը: Հատկապես իրենց կուրորեն պաշտողները հիմնական կերակրվում են «հեսա, հեսա սաղից եղած-չեղածը կխլեն, քյասիբներիս կբաժանե՜ն...» լ յումպենային կտերով, փաշինյանական քարոզչամեքենայից հորդացող «բարեկեցությամբ» ու, ընդհանրապես... «կտերով»: Հա, ու ըստ Փաշինյանի, ժողովուրդն, իբր ընտրել է «իրական Հայաստանը», այսինքն՝ «կեր-խմիր-միայն փորդ կուշտ լինի, երկրի հերն էլ անիծած» կենսաբանական գրգռիզմը: Իսկ, այ, երկրի բոլոր նախկին ղեկավարները դա չեն հասկացել: Դա միայն ինքը՝ մեծն Փաշինյանն է հասկացել, ու. «Հենց սրա համար է, որ պետք է ներողություն խնդրենք մեր ժողովրդից, ու ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը»: Թե ով ինչի համար պիտի ժողովրդից ներողություն խնդրի, թողնենք բոլոր ղեկավարներից յուրաքանչյուրին:

Երևի ամեն մեկը մի պատճառ կունենա դրա համար: Ասենք՝ առաջինը այն բանի ամար, որ «ազգակործան պատուհասին» քաղաքական պապայություն է արել: Երկրորդն ու երրորդը՝ երևի այն բանի համար, որ հակապետական ու հակաարցախյան մաղձաբջիջը դեռ խանձարուրում չեն չեզոքացրել... Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, թող խնդրի իր ներողությունը, բայց ներող պիտի լինի: Ու խոսքը այդ կեղծ երկընտրանքին չի վերաբերում: Սա էլ է համարյա նույն «օպերայից»՝ անիմաստ բանի համար ներողություն խնդրել, որ գլոբալի համար մեղավոր չլինես... Իսկ ի՞նչը ներել. «Արցախը Հայաստան է, և վերջ» գոռգոռալով՝ Արցախը աղետի մատնե՞լը: Ի՞նչը ներել. ավելի քան 5000 լուսավոր մեր զինվորներին ու սպաներին մահվան մատնե՞լը: Ի՞նչը ներել. Հայրենիքը ծվատե՞լը: Ի՞նչը ներել. ներազգային թշնամանք ու ատելություն սերմանե՞լը: Ի՞նչը ներել. Արցախն ուրանա՞լը ու այն թշնամուն հանձնե՞լը: Ինչ վերաբերում է «իրական Հայաստան», «պատմական Հայաստան», կրկնենք՝ շինծու, մտացածին և կեղծ «երկընտրանքին», ապա դա էլ պատահական չէ:

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ուղղակիորեն ոչ միայն երազում են, այլ հենց ծրագրված իրականացնում են երկրի ու հասարակության մանկուրտացման գործընթաց: Այդ նպատակներն են հետապնդում նրանց ներդրած «կրթական ծրագրերը», խառնիխուռն «դասագրքերը», հրապարակային հայտարարությունները, Արարատը ժխտելն ու Արագածը նրան հակադրելը, շարունակ 29800 քկմ-ից (լավագույն դեպքում) խոսելը: Ո՞ր մեկն ասես: Այդ ծրագրի շրջանակում են ազգայինն ու ավանդականը ծաղրելը, Հայ առաքելական եկեղեցու դեմ իրենց ձեռքի տակ եղած պետական լծակներով պատերազմելը, ազգային ուժերին ու գործիչներին հետապնդելը, երկիրը զզվելի ու խեղկատակային բռնապետության վերածելը: Իզուր չէ ասված. ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը:

Ի դեպ, «լավ ապրելու» և մյուս պատրանքների մասին: Փաշինյանը, շարունակ «իրական Հայաստանի» մասին խոսելով, այս 6 և քիչ ավելի տարվա ընթացքում բանն այնտեղ է հասցրել, որ մեր ազգի «պատմական» թշնամին, որի առանցքային նպա տակ ն ե րից մե կը մեր ազգ ի բնաջնջումն է ու մեր պետականության վերացումը, ոչ միայն հայաթափեց հազարամյակներով հայկական Արցախը, այլև արդեն աչքը Սյունիքին է տնկել, Տավուշին, Վայոց ձորին: Ավելին, Փաշինյանի «քաղաքականությունը» բերել է նրան, որ թշնամին կրծոտելով զավթում ու զավթում է Հայաստանի տարածքները և մղվում է ավելին գրավելու: Իսկ Փաշինյանն էլ «խաղաղության», «իրական Հայաստանի» մասին «զրիցներով» շարունակում է տալ և տալ:

ԱՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաջարանի հանքում բոլոր պայթեցումներն իրականացվում են հաստատված ժամանակացույցով. տեսանյութԱրտակարգ դեպք՝ Արարատի մարզում. կրակոցի հետևանքով «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14-ամյա տղա Մանդատներ վերցնե՞լ, թե՞ ոչ ընդդիմությունը հայտնվել է սեփական ռադիկալ հռետորաբանության թակարդում Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդըԱյս իշխանությանը պետք է հեռացնել փողոցային պայքարի միջոցով. Արսեն Վարդանյան Վահագն Ալեքսանյան՝ ուսապարկ ջան, լեզուդ ուսապարկիդ չափով երկարացրու ու հանգիստ վեր ընգի՛ տեղդ. Գառնիկ ԴավթյանՇարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանՀունիսի 13-ը լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի ծննդյան օրն է Ահազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա ՂահրամանյանԺամանցից՝ օլիմպիական մարզաձև. երբ և ինչպես ակսեցին ավազի վրա վոլեյբոլ խաղալ. «Փաստ»Ժողովրդավարական իշխանություն պետք է լինի. ստորագրահավաքը շարունակվում է. Արսեն Վարդանյան Փրկարարների օգնությամբ քաղաքացիները անվտանգ տեղափոխվել են գետի մյուս կողմ Դավթաշենում 22–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 54–ամյա հետիոտնի ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները Ծեծկռտուք Այնթապում. կա 7 ձերբակալված ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 հունիսի). Երկաթուղային վթար Լոռու մարզում. «Փաստ»Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու այլևս պшտերազմ չսկսել, չդիմել uպառնալիքների և ուժի կիրառման, երկու կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը և չեն միջամտելու միմյանց ներքին գործերին․ իրանագետ Ինչ վտանգներ են սպառնում ՌուսաստանիցԱրտաքին միջամտության գործոնը. ոչ թե ժողովրդավարություն, այլ կանխորոշված քաղաքական դիրքորոշում. «Փաստ»Բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են միանալ ստորագրահավաքին Սպասվող եղանակի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) «Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղում. «Փաստ»Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ Սոթքի կորուստը՝ միլիարդների հաշվով. Ադրբեջանը հրապարակել է նոր տվյալներՉմտածեք, որ մենք ձեզ նման ենք դառնալու. Մենուա ՍողոմոնյանՈ՞ւմ հաշվին են «ծածկում» սեփական ձախորդ քաղաքականության հետևանքները. «Փաստ»Եթե ԲՀԿ-ի ձայները գողացան, ոչ մի ուժ մանդատ չպետք է վերցնի. Ավետիք Չալաբյան Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ»Ինչպե՞ս «փլուզվեց» ընտրական գործընթացը. փաստերԺողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»Երևանում 30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»Սահմանադրական «ծուղակը» և սատելիտների ինստիտուտը. ինչպե՞ս պետք է իշխանությունները լուծեին արտաքին պարտադրանքների իրագործման մեխանիզմը. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»Ահռելի պաշարներ ենք կորցրել. հիմա ի՞նչ ենք ուզում. «Փաստ»Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»ԱԱ-2026. Կանադան ու Բոսնիա-Հերցեգովինան հաղթողին չպարզեցին (ֆոտո, վիդեո) Հայ ձյուդոիստները մեկնել են միջազգային մրցաշարի ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի Անահիտ Ավանեսյանը մասնակցել է դոնորության արշավին Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումը Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու ՄԱԿ-ը ահազանգում է․ համաշխարհային օվկիանոսները հայտնվել են խորացող ճգնաժամի մեջ Սմարթֆոնից կախվածություն․ ինչու ենք մենք «կպած» էկրաններին և ինչպես փոխել դա Հանտավիրուսի շուրջ իրավիճակը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ Տասնյակ կրակոցներ և հատուկ գործողություն Թեքսասում. մեկ մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել Լիոնել Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում ես երբևէ տեսել եմ․ Դեմբելե