Պետերբուրգում ադրբեջանցի է սպանվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍանկտ Պետերբուրգում դանակով ծանր վիրավորումից սպանվել է Ադրբեջանի 32-ամյա քաղաքացի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, դանակի բազմաթիվ հարվածներով ադրբեջանցին հունվարի 25-ի գիշերը հասցվել է Ալեքսանդրովյան հիվանդանոց, որտեղ մահացել է ստացած վերքերից:
ՌԴ իրավապահ մարմինները հայտնել են, որ ադրբեջանցին հիվանդանոց է տարվել Կրիլենկո փողոցում գտնվող բիլիարդի ակումբից: Իրավապահները պարզում են Ադրբեջանի քաղաքացու սպանվելու հանգամանքները:
1
Զինված ուժերի նախկին զինծառայողը կրակել և սպանել է չորս ոստիկանի
2
Ե՞րբ կհանձնեն քննություն փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած դիմորդները
3
Հունվարի 29-ին և 30-ին ջուր չի լինելու
4
Առևտրի կենտրոնում 24-ամյա տղամարդ են սպանել
5
Եկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը



