Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես բուժել մեջքի շրջանում ցավերը

ԼԱՅՖ

Մեջքի և պարանոցի շրջանում ցավերն անհանգստացնում են մեզնից շատ-շատերին: Արդյո՞ք կան միջոցներ, որոնց շնորհիվ կարելի է խուսափել այս ամենից: Հետազոտությունները ցույց են տվել, որ ողնաշարի հետ կապված շատ խնդիրներ առաջանում են ոչ ճիշտ կեցվածքի և մարմնի շարժումների պատճառով: Երկար ժամանակ չափից շատ լարվածությունը կարող է հանգեցնել ողնաշարի կառուցվածքի փոփոխությունների՝ ներառելով սկավառակների և հոդերի  դեգեներացիան, ջլերի և մկանների երկարացումը կամ կրճատումը, ինչպես նաև ողերի մաշվածությունը: Կառուցվածքային բոլոր այս փոփոխություններն առաջացնում են ցավեր, սակայն գոյություն ունեն կանոններ, որոնց ամենօրյա կիրառումը կարող է մեղմել ցավը և կանխել այդ խնդիրների հետագա բարդացումը:

Ահա այն գործոնները, որոնք ապահովում են պարանոցի և ողնաշարի առողջությունը.

  • Ճիշտ կեցվածք
  • Մարմնի ճիշտ շարժումներ և դիրքեր
  • Կանոնավոր ֆիզիկական վարժություններ

Կեցվածք

Մեջքի և պարանոցի առողջ վիճակը կախված է կեցվածքից: Ոչ ճիշտ կեցվածքը կարող է պատճառ դառնալ մեջքի շրջանում ցավերի, քրոնիկական գլխացավերի և ուսերի շրջանում ցավերի համար: Շատ մարդիկ ժամանակի մեծ մասն անցկացնում են նստած կամ ապրանքների տեղափոխմամբ: Կենսակերպն էլ նպաստում է ոչ ճիշտ կեցվածքի առաջացմանը:

Ճիշտ կեցվածք՝ կանգնած դիրքում

Եթե ստիպված եք երկար ժամանակ կանգնել, ապա լավ կլինի ուշադրություն դարձնել հետևյալ կանոններին.

1. Ոտքերը ուսերի լայնության համապատասխան դրեք գետնին, մի՛ ձգեք ոտքերի մկանները և մի՛ լարեք ծնկները:

2. Հետևեք, որպեսզի պահպանվի մեջքի բնական կորագիծը: Սակայն խուսափեք «կամարի» դիրքից և  մեջքը շատ ետ մի տարեք:

3. Ուսերն ուղիղ պահեք՝ բարձրացնելով կրծքավանդակը: Դա կօգնի պահպանել ճիշտ հեռավորությունը կոնքոսկրերի և կրծքավանդակի միջև:

4. Կառավարեք կզակի դիրքը: Կզակը պետք է մարմնի հետ ուղիղ անկյուն կազմի, սակայն, դրա հետ մեկտեղ՝ պարանոցի մկանները չպետք է լարված լինեն:

Ճիշտ կեցվածք՝ նստած դիրքում

Հիշեցնենք, որ կեցվածքի ճիշտ լինելը կարող եք ստուգել պատի միջոցով: Մեջքով այնպես կանգնեք պատի մոտ, որպեսզի կրունկները, ուսերը և գլուխը հենվեն պատին, իսկ գոտկատեղի և պատի միջև ընկած հատվածում պետք է տեղավորվի ձեռքի ափը: Հեռացեք պատից և աշխատեք պահել մարմնի այս դիրքը:

Նստած դիրքում պետք է հետևել հետևյալ կանոններին`

1.Ոտքի թաթերը պետք է հպվեն հատակին, ծնկների հատվածում ծալված լինեն ուղիղ անկյամբ:

2. Ողնաշարի հիմքը պետք է ամուր հենվի աթոռի հենակին: Պետք է այնպես նստել, որպեսզի մեջքի ներքևի հատվածի կորագիծը պահպանվի:

3. Փորը պետք է ձգված լինի: Գլուխը և ուսերն ուղիղ պահեք:

4. Ոտքը ոտքին մի դրեք, քանի որ նման դիրքը կարող է հանգեցնել ողնաշարի ներքևի հատվածի ցավերի և վատ անդրադառնալ ոտքերում արյան շրջանառությանը:

Ի հավելումն այս ամենի՝ խորհուրդ չի տրվում աշխատանքային օրվա ընթացքում անդադար նստակյաց լինել: Ժամը մեկ պետք է կանգնել և քայլել:

Ճիշտ կեցվածք՝ քնած դիրքում

1. Որպեսզի ունենաք ճիշտ կեցվածք, խորհուրդ է տրվում խուսափել փափուկ ներքնակից և մեկից ավելի բարձերի օգտագործումից: Օգտագործեք օրթոպեդիկ ներքնակ:

2. Եթե ցավեր ունեք մեջքի շրջանում, ապա քնելու համար լավագույն դիրք կարող է դիտարկվել մեջքի կամ կողքի վրա քնելը: Եթե ձեզ հարմար է մեջքի վրա քնելը, ապա մի մոռացեք ծնկների տակ բարձ դնել, որպեսզի ողնաշարի չեզոք դիրքը պահպանվի: Եթե կողքի վրա եք քնում, ապա բարձը դրեք ծնկների միջև, որը նույնպես կապահովի ողնաշարի չեզոք դիրքը:

Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Ալբանիայում անկարգությունների հետևանքով 29 մարդ է վիրավորվել ՉԼ. Հալանդի դուբլը բավարար չեղավ. ՊՍԺ-ն Էթիհադում հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին «Kia Forte»-ն վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Երևանում է «Դոպինգ Սփեյսը» չի վերադարձրել ԿԳՄՍՆ-ի գումարը, սակայն նրա հետ նոր պայմանագիր է կնքվել Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է