Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Փաշինյանի իշխանության գալն ու դրան նախորդած տարիներին յուրօրինակ «քասթինգով» իրար գլխի բերված «թիմը» Հայաստանի գլխին դնելը ազգային աղետի է վերածվելու, 2018-ին կռահում էին քչերը, բարձրաձայնում՝ էլ ավելի քչերը: «Թավիշի» արբունքի մեջ ցատկոտող, գիշերվա կեսին դատարկ կաթսա զրնգացնողների բացարձակ մեծամասնությունը այդ պահին չէր էլ կասկածում, թե ինչ մահաբեր, մարդակուլ, երկրաքանդ ու ազգակործան պատուհասության վրա է հրճվանքախառն ինքնամոռացման մեջ ընկղմվել:

Անցած վեց տարին փաշինյանական իշխանության բերած աղետներն ու նույնքան աղետային հետևանքները բավական կլինեին մի քանի տասնյակ ազգերի ու հասարակությունների, որպեսզի նմաններին անհապաղ հեռացնեն պետական իշխանության ղեկից: Թեկուզ՝ ինքնապահպանման ամենապարզ բնազդից մղված:

Բայց, դե, մերն ուրիշ է:

Հարկավ, հետո սթափվողներ եղան, հատկապես 2020-ի խայտառակ պատերազմից ու դրա էլ ավելի խայտառակ ու կործանիչ հետևանքներից հետո: Նաև այն բանից հետո, երբ պարզվեց, որ այս ուժի՝ իշխանության գալու ծանր հետևանքներից մեկն էլ կրթության և գիտության ոլորտների կազմաքանդումն է: Եվ բազմաթիվ մասնագետներ, փորձագետներ, գիտնականներ սկսեցին բարձրաձայնել կործանարար ընթացքի մասին: Այդպիսի մի ահազանգ էլ 2020-ի դեկտեմբերին հնչեցրին ԵՊՀ-ի՝ ակադեմիկոս Հր. Թամրազյանի անվան Հայ գրականության պատմության, ԵՊՀ-ի՝ Հայ նորագույն գրականության և ԵՊՀ-ի՝ Գրականության տեսության և քննադատության ամբիոնները: Դա խիստ ու կոշտ ահազանգ էր՝ ուղղված հանրությանը, գուցե նաև՝ օգնության ճիչ: Իսկ ավարտվում էր այդ հայտարարությունը հետևյալ խոսուն ձևակերպմամբ. «Վճռաբար բողոքում ենք հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դեմ իրականացվող նոր արշավանքի դեմ, որ ծրագրված իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, և ակնկալում ազնիվ հայ մտավորականության աջակցությունը» (հայտարարությունը «Փաստը» հրապարակել է, ցանկացողներն ամբողջական տեքստին կարող են ծանոթանալ past.am կայքում՝ «Հայության գոյաբանական արմատների դեմ նոր արշավանքը. օտարահաճո «հեղափոխական» կառավարությունը հայությանը հրամցնում է նոր ցավալի անակնկալներ» վերնագրով):

«Իրենց Սահմանադրությունից վեր դասող արկածախնդիրները ինքնաբավ մեծամտությամբ ջնջում են հայ դպրոցի էությունն ու սերունդների հայեցի դաստիարակությունը, արժեզրկում հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության ուսուցչի սրբազան աշխատանքը՝ խարխլում, ոչնչացնում են ազգային միասնության, հայեցի դաստիարակության այն ավանդույթները, որ բարեխղճորեն կենսագործվում էին նույնիսկ խորհրդային դպրոցում»,-ասված էր հայտարարության մեջ:

Այս ահազանգից հետո անցել է գրեթե 4 տարի:

Ցավով պետք է արձանագրենք, որ անցած 4 տարիներին հիշյալ հակահայ արշավանքը ոչ միայն չի կասեցվել, այլև ստացել է ավելի ու ավելի վայրագ, ցինիկ, ավելի այլանդակ դրսևորում: Ավելին, այդ հակակրթական, աշակերտի, ուսանողի ու նրանց ապագայի դեմ ուղղված այլանդակությունները ստացել են հստակ, համակարգային բնույթ: Կամ, կարելի է ասել, որևէ խնդիր ու վախ չունենալով՝ փաշինյանական իշխանություններն այլևս չեն էլ ջանում ինչ-որ կերպ քողարկել իրենց ծրագրերի հակահայ բնույթը:

Այս օրերին հատկապես սոցցանցերը ուղղակիորեն դղրդում են ամենատարբեր դասարանների դպրոցական «դասագրքերի» վերաբերյալ հրապարակումներից, դրանցում առկա խայտառակությունների «նկարպատճենները» ուղղակի «օրվա լուր» են դառնում: Ու մեկ օրինակ չէ, երկուսը չէ, երեքը չէ: Մեկը մյուսից խայտառակ, մեկը մյուսից ավելի վտանգաշատ:

Դրել, Հայաստանի դրոշը այնպես են պատկերել, որ այրվում է, գրքի կազմի վրա ճպպացրել են ՔՊ-ի «ձեռքսեղմում» նշանը, որն, ի դեպ, մամուլի հրապարակումների համաձայն, ավելի վաղ եղել է թուրքական «արտադրողների» ինչ-որ միության լոգոտիպը: Ծնողները բացել են իրենց զավակների դասագրքերն ու... ապշել դրանցում առկա քերականական, լեզվական, մտքի սխալներից ու պարզապես «աջաբսանդալային» բովանդակությունից:

Դժվար չէ կռահել, որ պատկերն այդպիսին է հատկապես հայագիտական, հումանիտար առարկաների հետ կապված՝ մայրենի, հայոց լեզու, գրականություն, պատմություն: Ավելին, 6-րդ դասարանի դեպքում ինչ-որ մեկը որոշել է «Աշխարհի ժողովուրդների առասպելներից», հավատալիքային պատկերացումներից, աշխարհագրությունից ու մի քիչ էլ՝ Հայոց պատմությունից «դասագրքային» կոկտեյլ պատրաստել ու ստացել է այնպիսի վանող շիլա, որ թշնամուդ երեխային անգամ չես հրամցնի:

Դե, իսկ եթե այդ ամենին հավելենք արդեն իսկ արձանագրվածը, այն է՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան Փաշինյանի կողմից դպրոցից դուրս շպրտելը, առհասարակ, փաշինյանական իշխանության կողմից Հայ առաքելական եկեղեցուն «ջիհադ» հայտարարելը, «Հայոց պատմություն» առարկայի վրա վայրագ հարձակումներն ու բովանդակային խեղաթյուրումները, «Մայրենիի» դասագրքերի մեջ ամբախ-զամբախ «պատմություններ» խցկելը, պատկերը կամբողջանա: Ու կդառնա ոչ թե սոսկ սարսափելի, այլ մղձավանջային:

Այդպես կարող էին վարվել միայն օտար նվաճողները, եթե ցանկանում են ոչ թե պարզապես նվաստացնել ու ստորացնել զավթած երկրի բնակչությանը, այլև մատաղ սերնդին դարձնել մանկուրտ՝ անհիշողություն, անազգ, անհայրենիք, անկամ ստրուկներ: Ու դա արվում է ծրագրավորված:

Մի փոքր էլ մեջբերում վերոնշյալ հայտարարությունից. «Թագաժահրից ու անխոհեմ պատերազմում կրած խայտառակ պարտությունից, համընդհանուր սուգի պայմաններում իր մոտալուտ վախճանն զգացող, սակայն իր խոստացած քայքայումը դեռևս չավարտած՝ օտարահաճո «հեղափոխական» կառավարությունը հայությանը հրամցնում է նոր ցավալի անակնկալներ: Կարծես լուծելու ուրիշ խնդիր չունի և, հայտնի է՝ ո՛ւմ առջև պարտավորված, այս նեղ ժամանակում նա հետևողականորեն իրականացնում է հայոց ազգային պետականությունը դրսից ու ներսից քանդելու լրտեսական բազմաքայլ ծրագիրը»:

Սա՛ է բուն խնդիրը:Ահա թե ինչ նպատակն են հետապնդում Փաշինյանըն ու խումբը:

Շատ փորձագետներ արձանագրում են՝ պատրանքներ չունենաք, այդ դասագրքերը, նման բովանդակությամբ կամ սխալներով դասագրքերը թյուրիմացության, ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաների անձեռնահասության, դասագրքերը հաստատողների անբարեխղճության հետևանքներ չեն ամենևին: Հնարավոր է՝ այդ գործոններն էլ են առկա: Բայց խորքում այդ ամենը ծրագրված, հետևողականորեն մշակված և համառորեն ու նպատակային իրականացվող ծրագիր է: Չափազանց շատ ջանքեր է պետք գործադրել, որպեսզի «պատահականորեն» այդքան այլանդակություններ մեկտեղվեն:

Առանցքայինն այն է, որ փաշինյանական իշխանությունը, կրթությունը համարելով «որբի գլուխ», այն խուզում է, ինչպես ուզում է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր Կամենդատյան17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտելԱջակցե՛ք Լիբանանին, աղոթե՛ք Իրանի համար․ պատերազմը նոր փուլ է մտել Մատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»Իրանում մшհապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ակցիաների երեք մասնակից Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքը․ ShamshyanՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար Զատիկը երջանկություն կբերիՀայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԵրբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջՀայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Ադրբեջանի միջով հացահատիկ է Հայաստան ուղարկվել «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ Հակոբյան20-ամյա աղջիկը վարակի պատճառով կորցրել է ոտքերըԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Արտառոց դեպք՝ Երևանում, օտարերկրացի մայրը hարվածել է 3-ամյա երեխային, որը հետո վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Գագիկ Սուրենյանը վատ լուր է հայտնումԿեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՀիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Գոռ Հակոբյանի ընտանիքը մեկնեց Մյունխեն՝ որդու բուժման համար Օրինազանց վարորդները հայտնաբերվել են․ մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել են Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման արդյունքը երաշխավորված չէ. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակ Ով կփոխարինի զոհված Ալի Լարիջանիին Իսրայելում վերջին 24 ժամվա ընթացքում հոսպիտալացվել է 192 մարդ Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին՝ Լարիջանիի մահվան կապակցությամբ Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» տպավորիչ էր՝ 7:2 Օմանը դատապարտել է Իրանի էներգետիկ օբյեկտների թիրախավորումը Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը մոտենում է 1000-ի 1 տարեկան երեխային սպանել փորձած խորթ մորը 2 ամսով կալանավորեցին Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին