Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայկի զոհվելու օրվանից մինչ օրս հայրիկս տան դուռը կողպեքով չի փակում, կարծես սպասի, որ նա գալու է». Հայկ Թունյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լիլիայի և եղբոր՝ Հայկի տարիքային տարբերությունն ընդամենը մեկ տարի է: Բնական է, որ քույրիկը հրաշալի է հիշում եղբոր մանկության տարիները: «Հայկը շատ չարաճճի էր, սիրում էր իր գլխին փորձանքներ բերել: Չէր սիրում հանդարտություն, հանգստություն: Իսկ ես իր հակապատկերն էի: Ինչպես երևի բոլոր քույր ու եղբայրները, մենք ևս շատ վեճեր էինք ունենում: Բայց, միևնույն ժամանակ, շատ կապված էինք իրար հետ: Մեզանից տասը տարի փոքր քույրիկ ունենք: Իր հետ Հայկի կապվածությունն աննկարագրելի էր, ուրիշ, նույնիսկ արտաքնապես մեր քույրիկը Հայկին ավելի նման է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լիլիան՝ Հայկի քույրիկը:

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ եղբայրը սովորելու հետ սեր չուներ, բայց աչքի էր ընկնում իր մարդ տեսակով ու վարքով: Ծնողական ժողովներին իրեն մշտապես գովում էին, ու թեկուզ սովորելով աչքի չէր ընկնում, բայց մայրիկս ժողովներից միշտ գլուխը բարձր էր տուն գալիս: Շատ էր սիրում ֆիզկուլտուրան, քանի որ տարիներ շարունակ տարբեր սպորտաձևերի է հաճախել՝ լող, ֆուտբոլ, կարատե»: Ապագայի պլանների մասին հարցին Լիլիան հետևյալ կերպ է արձագանքում. «Եղբայրս այնքան լուռ ու համեստ էր, չէր սիրում շատ խոսել: Բանակից վերադառնալուց հետո էր միայն ապագայի պլաններ կազմելու: Խոսում էր միայն ծառայության զորակոչվելու, աշխատանքում հայրիկին օգնելու, նրա կողքին լինելու մասին: Կրթությունը շարունակելու, ինչ-որ աշխատանքով զբաղվելու մասին չէր խոսում»:

Երևանի արհեստագործական պետական ուսումնարանն ավարտելուց հետո 2020 թ. հուլիսի 8-ին Հայկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայությունն անցնում էր Արցախում՝ «Մարտունի 2»-ում: Լիլիան ցավով է ասում՝ հիմա է, որ մարդիկ կարծես «սովոր» են պատերազմին: «Մենք պատերազմ չէինք տեսել: Իր զորակոչվելուց առաջ մեր տրամադրվածությունը շատ լավ էր, մարտական, նույնն էլ՝ Հայկի պարագայում: Սակայն երբ մայրիկս իմացավ, որ Հայկը Ղարաբաղում է ծառայելու, երևի երկու օր անդադար լաց է եղել: Իրեն ասում էինք, որ դա վատ նշան է, չի կարելի: Մայրիկը շատ կապված էր Հայկի հետ, երևի ինչ-որ բան էր զգում: Բայց Հայկին մարտական տրամադրությամբ, ոգևորելով բանակ ենք ճանապարհել: Նա էլ մեծ սիրով ու ցանկությամբ է մեկնել ծառայության»: Հայկը մշտապես շատ դրական է արտահայտվել ծառայության մասին, ամեն օր զրուցել է ընտանիքի անդամների հետ:

«Հարմարվելու հետ խնդիր չի ունեցել: Ծառայությունը լավ էր անցնում: Պատերազմի օրերին մեզ հետ շատ բան չէր խոսում, մենք էլ գիտակցում էինք, որ չի կարելի իրեն շատ հարցեր տալ: Զանգերն ուշ-ուշ էին, երկու կամ երեք օրը մեկ: Սովորել էինք իր ուշ-ուշ զանգերին, չէինք անհանգստանում»: Հայկի ու ընտանիքի անդամների հետ վերջին զրույցը եղել է հոկտեմբերի 29-ին: «Այդ զրույցը մեզ ընդհանրապես դուր չեկավ, դա միակ օրն է եղել, երբ մի տեսակ էր խոսում: Հետաքրքիր մի բան էլ. երևի իր ձայնի տոնայնությունից ինչ-որ բան զգացինք: Մեր վերջին խոսակցությունը ձայնագրել ենք: Այդ ձայնագրությունը մինչև հիմա չեմ կարողանում լսել: Մի շրջան եմ միայն կիսատ-պռատ լսել, բայց հիմա էլ չեմ կարողանում, չնայած այն հեռախոսիս մեջ է»: Հոկտեմբերի 29-ից հետո, երբ զանգերը դադարում են, ընտանիքն սկսում է անհանգստանալ: «Նոյեմբերի 7-ին իմացանք իր զոհվելու մասին, այն էլ՝ շատ պատահական: Մեր ծանոթներից մեկը դիահերձարանում է եղել, զոհված զինծառայողների անունների ցուցակի մեջ մեր Հայկի անունն է տեսել: Եթե դա չլիներ, հավանաբար շատ ուշ կիմանայինք լուրը, իրեն ուշ կգտնեինք: Մեզ ասում էին՝ անտառներում են, ապահով են, իրենց հետ սերժանտ կա, ուղղակի կապը լավը չէ: Նույն հուսադրող խոսքերը, որոնք բոլորին են ասել»:

Հայկը զոհվել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում: «Նոյեմբերի 24-25-ին Հայկը մեզ մոտ է հասել: Եղբորս հուղարկավորության օրը պապիկս մահացավ: Շատ ծանր օրեր էին մեզ համար: Հայկին իր բոլոր պարապմունքներին, դասերին միշտ պապիկն էր ուղեկցում, շատ կապված էին: Երբ պապիկն իմացավ Հայկի զոհվելու լուրը, ինսուլտ տարավ, իսկ հուղարկավորության օրը հենց տանը մահացավ: Հիմա միասին են, այդ պատճառով չհամաձայնեցինք Հայկին Եռաբլուրում հուղարկավորել, որ պապիկի հետ կողք կողքի լինեն»: Ապրելու ուժի մասին: «Հայկի զոհվելու օրվանից մինչ օրս հայրիկս տան դուռը կողպեքով չի փակում, մեր տան դուռը միշտ բաց է, կարծես սպասի, որ Հայկը գալու է: Հայրիկն իր էմոցիաները ցույց չի տալիս, ամբողջն իր ներսում է կուտակում, ինչը լավ չէ: Մեր փոքրիկ քույրիկն է, որ բոլորիս ուժ է տալիս այս ծանր օրերում ամուր լինել: Հայրիկն ու մայրիկը մշտապես ասում են՝ եթե Լիդիան չլիներ, չէինք դիմանա: Քույրիկս, չնայած իր տարիքին, շատ հասուն երեխա է: Հայկի զոհվելու ժամանակ նա ավելի փոքր էր, բայց հստակ հասկանում էր, թե ինչ է կատարվում: Մինչև հիմա էլ Հայկի մասին խոսելիս իր աչքերն արցունքոտվում են: Երբ գնում ենք Հայկի մոտ, մեզ հետ հաճախ չի գալիս, քանի որ շատ է հուզվում: Կարծես ամաչի մեզ մոտ նաև իր էմոցիաները ցույց տալ, ինչը ևս նորմալ է: Նա է մեզ ուժ տալիս ոտքի վրա ամուր մնալ, ուժեղ լինել»:

Հ. Գ. - Հայկ Թունյանն Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Նորագավիթի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան «ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»