Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի տարբերություն նոյեմբերի 9-ի, այս «խաղաղության պայմանագիր» կոչվածը, եթե ստորագրվի, լինելու է ամբողջական կապիտուլյացիա. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ես կարծում եմ, որ առհասարակ այս խաղաղության պայմանագրի շուրջ  խոսակցության մեջ ավելի շատ կա քարոզչություն, քան՝ իրականություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթներից մեկով նախատեսվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Նա նշեց. դեռ հարց է՝ արդյո՞ք այս պայմանագիրն առհասարակ ձեռնտու է Հայաստանին:

«Սրանով Հայաստանը լեգիտիմացնում է Ադրբեջանի  բոլոր հանցագործությունները: Բացի այդ, խաղաղության պայմանագիր կոչեցյալ փաստաթուղթը ստեղծելո՞ւ է ինչ-որ մի պայման, որ խաղաղության բերի: Ավելի քան համոզված եմ՝ ոչ, հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից նման տրամադրվածություն չկա»,- ասաց նա:

Միքայելյանը թերահավատ է, որ այդ պայմանագիրը կստորագրվի: «Կասկածում եմ, որ այդ խաղաղության պայմանագիր կոչվածը կստորագրվի, որովհետև սուտ են այն պնդումները, թե խաղաղության պայմանագիրը գրեթե համաձայնեցված է: Իրավունքի մեջ կա մոտեցում՝ քանի ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ: Հիմա հենց այդպիսի իրավիճակ է»,- նշեց նա:

Նա շեշտեց, որ սկզբից ասում էին. 18 կետից 13-ն է համաձայենցված, հիմա 16 կետից 13-ն է համաձայնեցված, հիմա ասում են՝ եկեք այս 13-ը ստորագրենք ու դա կոչենք խաղաղության պայմանագիր, իսկ դա անլուրջ խոսակցություն է:

«Հայաստանը միշտ պատրաստակամ է ստորագրել, Ադրբեջանը չի ստորագրում, ուրեմն Ադրբեջանը չի ուզում: Ես չեմ հավատում որ սա լուրջ է: Այսինքն, ուղղակի դիվանագիտական քարոզչություն է իրականցվում Հայաստանի ներկայիս իշխանության կողմից՝ սպասարկելու համար Արևմուտքի օրակարգը: Արևմուտքը շատ է ուզում այդ պայմանագիրը ստորագրվի, իբր իր ոչ ֆորմալ միջնորդությունն ինչ-որ արդյունք է տալիս»,- ընդգծեց քաղաքագետը:

Ըստ նրա, ի տարբերություն նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ հայտարարության, այս պայմանագիրն ամբողջական կապիտուլյացիա է: «Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ կային բազմաթիվ կետեր, որոնք վերաբերվում էին Հայաստանին ու 2-3 կետ, որոնք վերաբերում էին Ադրբեջանին: Հայաստանը ներկայացնող այս իշխանությունն իր բոլոր կետերը կատարել է, Ադրբեջանն իր կողմից ոչ մի բան չի կատարել: Ադրբեջանը չի ուզում իրենց մասով կատարի, դրա համար այդ կետերը մնացել են»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ գուցե մեզնից միջա՞նցքն են ուզում կորզել, նա արձագանքեց. «Միայն միջանցքը չէ, այն խնդիրները, որոնք ունի Ադրբեջանը լուծելու Հայաստանի հետ, պայմանագրով լուծելու հարցեր չեն: Եղավ առաջարկ՝ տրանսպորտային հարցերը դուրս հանենք և պայմանագիրը ստորագրենք, դա ընդունեց նաև Հայաստանի իշխանությունը, իսկ Ադրբեջանի կողմից ոչ միանշանակ պատասխան եղավ: Կարելի է  ասել, այս հարցերն առանձնացվեցին: Սա Ադրբեջանի համար լինելու է պատրվակ, որ հայտարարի՝ խաղաղության պայամանագիրը չի գործում, քանի որ նման լրացուցիչ պայմաններ, չեմ կարծում՝ միայն տրանսպորտային միջոցների համար են: Այնպես որ, ուզում են կորզել, բայց միջանցքը միակ թեման չէ»,- շեշտեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Մոսկվայի այն մեղադրանքներին, որ Հայաստանն է մեղավոր, որ չի ստորագրվում խաղաղության պայամանգիրը, նա արձագանքեց. «Քանի որ Ռուսաստանը մեկուսացման մեջ է, ապա Ռուսաստանում գերագնահատում են բոլոր արտաքին ազդակները: Դա հաշվի առնելով՝ ռուսական դիվանագիտական ԲՈՒՀ ավարտած Ալիևը իրենց սպասելիքների վրա շատ լավ խաղում է ու նաև օգտագործելով բազմաթիվ մյուս բոլոր գործիքները՝ կարողանում է իր կարծիքը հասցնել»:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով