Իսրայելը Գազայում հարվածել է փախստականների ճամբարին. զոհվել է առնվազն 40 պաղեստինցի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիսում, պաղեստինցի փախստականների ճամբարի վրա Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել՝ 60-ը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։
Դրա փոխանցմամբ՝ պայթյունի վայրում փլատակների մաքրումը շարունակվում է, զոհերի թիվը կարող է աճել։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարել էր պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման մի խումբ բարձրաստիճան ներկայացուցիչներին հարվածելու մասին: Նրանք գտնվել են Խան Յունիս հումանիտար գոտու կենտրոնում տեղակայված շտաբում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



