Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է միջին հեռահարության Agni-4 բալիստիկ հրթիռը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանը Agni-4 միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հաջող փորձնական արձակում է իրականացրել։ Դրա մասին հայտնել է հարավասիական երկրի պաշտպանության նախարարությունը։
Agni-4-ը արձակվել է Չանդիպուրի (արևելյան Օդիշա նահանգ) փորձադաշտից: Փորձարկման ընթացքում հրթիռի բոլոր գործառնական և տեխնիկական պարամետրերը հաջողությամբ հաստատվել են։ Հրթիռի արձակումն իրականացվել է Հնդկաստանի ռազմավարական ուժերի հրամանատարության հովանու ներքո, որը մտնում է Հնդկաստանի միջուկային հրամանատարության վարչության (NCA) կազմում:
Agni-4-ը կարող է խոցել թիրախները մինչև չորս հազար կիլոմետր հեռավորության վրա և կրել մեկ տոննա օգտակար բեռնվածություն։ Այն կարող է արձակել շարժական կայանքից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



