Երևան, 02.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հարցեր իսկապես շատ կան, բայց դրանց հասցեատերն առաջին հերթին օրվա իշխանությունն է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առհասարակ, մարդը ինչ աստիճանի պետք է ընկնի, որ ինչ-ինչ ակնարկներ կամ հայտարարություններ անի անձնավորության հասցեին՝ իմանալով, որ իր ակնարկների հասցեատերը դրանց հակադարձելու հնարավորություն չունի: Սա հռետորական հարց չէ, այլ միանգամայն կոնկրետ: Վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ ակնարկներ արեց Արցախի նախկին պետնախարար, հայտնի գործարար և արդեն շուրջ 1 տարի Բաքվի հանցագործ ռեժիմի ճիրաններում հայտնված Ռուբեն Վարդանյանի հասցեին: Հետո նրան կրկնեցին քպական մի քանի այլ «նիկոլներ»: Նիկոլ Փաշինյանը հրաշալի տեղյակ է, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է: Չի կարող չիմանալ, քանի որ այդ դաժան իրողությունը իր իսկ՝ Նիկոլ Փաշինյանի վարած կործանարար «քաղաքականության» անմիջական հետևանքներից մեկն է:

Ինչպես այն, որ Բաքվի բանտում են Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները՝ նախագահներ, ԱԺ նախագահ, պաշտպանության նախարար, փոխնախարար, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Փաշինյանն ասում է, թե նրանց գերեվարման հետ կապված հարցեր կան, այս, այն: Ճիշտ է, ինքն առավելապես կենտրոնացավ Ռուբեն Վարդանյանի վրա: Իսկ նախօրեին էլ, արդեն ոչ ասուլիսային տարբերակով, ակտիվացավ Փաշինյանի խոսափողներից կամ քպական «կարկառուններից» մեկը: Նա էլ սկսեց Ռուբեն Վարդանյանին մեղադրել, թե... բա ասում էր՝ Արցախը երբեք չի լքելու, ինչո՞ւ էր ուզում Լաչինի միջանցքով դուրս գալ: Դե, մի կողմ թողնենք Փաշինյանի ու նրա խոսափողների, իսկ իրականում «մինի-նիկոլների» հայտարարություններում ծփացող ցինիզմը:

Չնայած, ինչպե՞ս «մի կողմ թողնես»: Փաշինյանն ու նրա խոսափողները նույն կերպ կարող են մեղադրել բոլոր արցախցիներին, թե «ինչո՞ւ դուրս եկաք, ինչո՞ւ չմնացիք»: Ու գիտեք, մեղադրում էլ են: Ուղղակի, թե միջնորդավորված, դրանից ոչինչ չի փոխվում: Սա նույնն է, եթե ասեն, թե ինչու չցանկացաք, որ թուրքը ձեզ ձեր տան դռան շեմին մորթի, ինչո՞ւ թողեցիքեկաք: Նիկոլապաշտների կամ մերձքպականների կենցաղային մակարդակով «մտավարժանքները»՝ դեռ իրենց հերթին: Բայց երբ նման մեղադրանքներ են հնչեցնում իշխանության ներկայացուցիչները, անհնար է չհակադարձել: Այսինքն, ի՞նչ է ստացվում, իշխանություն, որը պարտավորվել է լինել Արցախի անվտանգության, Արցախի հայերի իրավունքների պաշտպանության երաշխավորը, բայց մեկեն հրաժարվում է Արցախից, ուրանում է Արցախն ու հայտարարում է, որ մատը մատին չի խփելու, եթե թուրքերն սկսեն ցեղասպանություն իրականացնել, հիմա մեղադրում է պաշտոնավոր ու անպաշտոն արցախցիներին, որ չեն մնացել ու մինչև վերջին մարդը սպանվել, որ փորձել են Հայաստանի Հանրապետության տարածք հասնելով՝ փրկվել:

Սա նորմա՞լ է: Առհասարակ, նորմա՞լ է: Ո՛չ: Ըստ որում՝ «ոչ», եթե մեղմ արտահայտվենք: Հիմա, երբ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները ինչ-ինչ ակնարկներ են անում թշնամական գերության մեջ հայտնված հայ մարդկանց հասցեին, դա նշանակում է ամենից առաջ նրանց թիկունքից հարվածել ու հավել յալ ծառայություն մատուցել Ալիևին: Կամ՝ վերցնենք ռուսական խաղաղապահներին ուղղված մեղադրանքները, որ հնչեցնում են փաշինյանական իշխանության ներկայացուցիչները նաև այս ենթատեքստում: Ո՞վ ինչի մասին է խոսում, էլի: Փաշինյանական իշխանությո՞ւնը: Իսկ ի՞նչ է, երբ Պրահայում 2022 թ. հոկտեմբերի 6-ին Փաշինյանն ուրանում էր Արցախը, երբ հայտարարում էր, որ Արցախը ադրբեջանական է, այդ ամենի մասին չէր մտածո՞ւմ: Հետևանքների մասին չէր մտածո՞ւմ: Վստահ ենք, որ գրեթե բոլոր մանրամասնություններին էլ տեղյակ է եղել:

Ինչպես նախօրեին վկայեց Աշոտ Ղուլ յանը, Արցախում Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունն ու Շահրամանյանի նախագահ դառնալն էլ առանց պաշտոնական Երևանի գիտության ու տեղեկացվածության չեն եղել: Ու ընդհանրապես, Փաշինյանն ու իր իշխանությունը, բնականաբար, ամեն ինչի մասին էլ տեղեկացված են եղել: Նախապես... Այդպիսի տեղեկություններ շատ են շրջանառվում, օրինակ՝ այն մասին, որ Թուրքիան որոշակի «խողովակներով» Փաշինյանին ու նրա իշխանությանը տեղեկացրել է Արցախի հայության դեմ «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու մասին: Մի խոսքով՝ այո, հարցեր կան: Բայց հարցեր կան առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը: Նրանք շատ հարցերի պետք է պատասխանեն: Արցախի կորստի մասին, 2020-ի պատերազմի, հազարավոր զոհերի, էլ ավելի շատ՝ հաշմվածների, նաև՝ անհայտ կորածների, Արցախը աղետի մատնելու և Հայաստանի Հանրապետությունը գոյութենական սպառնալիքների տակ դնելու մասին:

Հնարավոր է՝ անվանապես շատ պատասխանատուներ կան, բայց առաջին ու գլխավոր պատասխան տվողը, պատասխանատվության ենթական Նիկոլ Փաշինյանն է ու իր ՔՊ-ն: Իրենք են եղել իշխանությունը, ու իրենք պիտի տան բոլոր հարցերի պատասխանը: Վաղ թե ուշ... Սա՛ է հիմնական հարցը, այլ ոչ թե այն, թե Ռուբեն Վարդանյանն ի՞նչ էր «կորցրել» Արցախում, ինչո՞ւ այսպես կամ այնպես վարվեց, առավել ևս՝ ինչո՞ւ էր փորձում Բերձորի միջանցքով դուրս գալ: Իհարկե, գուցե հարցեր կան նաև Արցախի նախկին ղեկավարներին, որոնք գերության մեջ են: Բայց այդ հարցերի պատասխանները պետք է ստանալ այն բանից հետո, երբ նրանք բարեհաջող վերադառնան Հայաստան: Իսկ դրա համար Հայաստանի ներկայիս իշխանությունները ջանք ու եռանդ չպետք է խնայեն: Թե՞ ձեռնտու չէ նրանց շուտափույթ վերադարձը... Իսկ գերության մեջ հայտնված մարդկանց թիկունքից հարվածելը՝ իմանալով, որ պատասխան չես ստանալու, թերթին ոչ հարիր որակումների շարքից է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցՓաշինյանը նոր նվերներ է ստացել. ի՞նչ արժեն դրանք Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Որոնում են խորհրդավոր կերպով անհետ կորած 15-ամյա աղջկանԱպրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըՌԴ նախագահը հո չէ՞ր ուսումնասիրելու ՀՀ Սահմանադրությունը կամ օրենքները ԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինՔարանձավային գյուղից՝ համադամների սեղանին. «Փաստ»2016թ. ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններ. մեր ժողովրդի վերջին հաղթանակըԵրբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ԱՊՐԻԼԻ). Լայնածավալ նոր հարձակումներ Արցախի ուղղությամբ. «Փաստ»Ինքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները Ապահովագրության վճարի ժամկետը փոխվեցՓաշինյանը գործում է աշխարհաքաղաքական տրամաբանությանը հակառակ և իր ժողովրդի շահերի դեմ. «Փաստ»IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինԱմիօ բանկը դարձրեց բնակարանային երազանքները իրականություն TOON EXPO 2026-ում MPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղություն«Խաղաղություն»՝ կառուցված ոչ թե վստահության, այլ փոխադարձ խոցելիության վրա. «Փաստ»ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանՑիստեինը խթանում է T բջիջների քաղցկեղի դեմ պայքարելու ունակությունը«Մա՛մ, պարտավոր ես ուժեղ լինել, աշխարհում քեզ ամենաշատն եմ սիրում». Արման Բադոյանն անմահացել է հոկտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»ԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցն էԹրամփը կոչ է արել այլ երկրներին լուծել Հորմուզի նեղուցում նավագնացության հարցը Այսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցը«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ»Մի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Ե՞րբ կավարտվի պատերազմը. ի՞նչ իրավիճակ է Թեհրանում Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Այս պшտերազմը ցանկացած ելքի դեպքում անճանաչելիորեն փոխելու է ոչ միայն Պարսից ծոցի տարածաշրջանի, այլ ողջ Մերձավոր Արևելքի պատկերը․ Վարդան Ոսկանյան Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե ՀովհաննիսյանՈրտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ»Արմավիրի մարզում բախվել են «Զիլ»-ն ու «Ford Transit»-ը. վերջինի վարորդը տեղում մաhացել է Երկար ժամանակով ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ»Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը Մասնատված ընդդիմություն՝ ամրապնդվող իշխանություն. ընտրությունների գլխավոր ռիսկը ձայների փոշիացումն է Որքա՞ն կլինեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարների նոր չափերը. «Փաստ»Վաղ մեկնարկած ընտրարշավ և ձևավորվող դաշինքներ. քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ Ի՞նչ եղանակ սպասել ապրիլի 2-ից 6-ին «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ»Օրվա աղոթք