ՃՏՊ Զովունի գյուղի մոտ. մարմնական վնասվածքներով տուժածը տեղափոխվել է ծննդատուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 25-ին, ժամը 19.42-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղուց Կոտայքի մարզի Զովունի գյուղ տանող ավտոճանապարհին՝ «Պագո» սգո սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես C-320» մակնիշի 34 OC 614 (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Խ.) և «Լադա-100» մակնիշի 34 AN 306 պետհամարանիշներով (վարորդ՝ Գ. Հ.) ավտոմեքենաները:
«Լադա-100» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1983 թ. ծնված Մ.Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա ՀԲԿ-ի ծննդատուն:
1
Զինված ուժերի նախկին զինծառայողը կրակել և սպանել է չորս ոստիկանի
2
Ե՞րբ կհանձնեն քննություն փակ ճանապարհների պատճառով քննության չներկայացած դիմորդները
3
Հունվարի 29-ին և 30-ին ջուր չի լինելու
4
Առևտրի կենտրոնում 24-ամյա տղամարդ են սպանել
5
Եկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը



