Վրաստանի ընտրությունների աշխարհաքաղաքական նշանակությունը չափազանց մեծ է. Սուրեն Սուրենյանց
ԲԼՈԳՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ներքաղաքական թեժացում՝ Վրաստանում: Թբիլիսիում ձերբակալվել են քաղաքային խորհրդի (սակրեբուլոյի) երկու պատգամավորներ՝ «Ազգային շարժման» քաղխորհրդի անդամներ Իրակլի Էձգվերաձեն և Իրակլի Նադիրաձեն։
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է միայն Էձգվերաձեի կալանավորումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրեն Սուրենյանցը։
«Իրավապահների հաղորդամբ՝ քաղաքական գործիչը միջամտել է ոստիկանության աշխատակիցների քննչական գործողություններին՝ կապված թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների հետ։
Վերջին օրերին Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ Սաակաշվիլիի կողմնակիցները՝ Արևմուտքի հովանավորությամբ, նախընտրական և հետընտրական շրջանում փորձելու են գնալ սադրանքների, իշխանության զավթման:
Այս համատեքստում տեղի ունեցած ձերբակալություններն, այսպես ասած, կանխարգելիչ բնույթ ունեն, որոնց նպատակն է՝ ժամանակից շուտ բացահայտել ընդդիմության «խռովարար» պոտենցիալը: Վրաստանի ընտրությունների աշխարհաքաղաքական նշանակությունը չափազանց մեծ է ու, թերևս, այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններն անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն համատեքստում, մանավանդ, որ «Վրացական խաղի» «հեռավար» մասնակիցներ են նաև աշխարհաքաղաքական կենտրոնները»,- գրել է նա:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



