Երևանը միակ տեղական ինքնակառավարման մարմինն է, որն առաջին անգամ ներդրել է GIS համակարգ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրևանը միակ տեղական ինքնակառավարման մարմինն է, որն առաջին անգամ ներդրել է GIS համակարգ: Հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում քաղաքի կառավարման և տեղեկատվության թվայնացման տեսանկյունից:
Այն հնարավորություն է տալիս տեսնել ցանկացած շենքի կամ տարածքի 3D մոդելը, քաղաքի զարգացումն ու կառուցապատումը տարիների ընթացքում:
Հնարավոր է դիտարկել նաև հասարակական տրանսպորտի շարժը և վերահսկել ծառայության որակը։
Այժմ արդեն հնարավոր է հարթակի շնորհիվ հեշտությամբ տեսնել, թե քաղաքի որ հատվածում է առկա աղբի կուտակում և երբ ու ինչպես է այն վերացվելու:
Այսօր արդեն բնակիչները կարող են հարթակի միջոցով հետևել օդում փոշու աղտոտվածության ցուցանիշներին և վերելակների փոխարինման տարեկան ծրագրի ընթացքին:
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



