Երևան, 27.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ընթացքում սիրահարվում եմ հնդիկ աղջկա». Ռաֆայել Երանոսյանը «Ջիմի Ջիմի» սերիալի գլխավոր հերոսներից է

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Շուտով Արմենիա TV-ի եթերում հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու ևս մեկ նոր հեռուստանախագիծ՝ «Ջիմի Ջիմի» 16 մասից բաղկացած սերիալը, որտեղ հայ հայտնի դերասաններից բացի ներգրավված են նաև հնդիկներ: Նախագծի պրդյուսերներն են Ռաֆայել Երանոսյանն ու Վահան Թովմասյանը, դերասանական կազմում են Ռաֆայել Երնոսյանը, Արմուշը, Լևոն Հարությունյանը, Ժաննա Բուտուլյանը, Վահան Թովմասյանը և այլք: Tert.am Life-ը ներկա է եղել հեռուստասերիալի նկարահանումների ընթացքին, դերասանների ու ստեղծագործական թիմի հետ հարցազրույցներն ու բեքսթեյջ լուսանկարները պարբերաբար կներկայացնենք ընթերցողին:

Նախագծում նկարահանվելու համար Հայաստան է ժամանել դերասան, շոումեն Արմուշը, ում խոսքով՝ հրավերը ստանալուն պես առանց մտածելու համաձայնել է՝ հաշվի առնելով, թե ովքեր են այս նախագծում:

«Կերպարս ինձ շատ է դուր գալիս, իր աշխուժությունը համընկնում է իմ ապրելակերպին: Ռաֆայելի կերպարի մորաքրոջ տղան է, միշտ պատմությունների մեջ է ընկնում ու գլխացավանք է առաջացնում, մի քիչ էլ խաղամոլ է»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանը:

Արմուշի խոսքով՝ հնդիկների հետ աշխատելիս իրենց մշակույթի հետ են ծանոթանում, իսկ նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում:

«Հնդիկները շատ շուտ ինտեգրվում են: Ամեն օր կուրիոզ դեպքեր են լինում, հատկապես իմ ու Ռաֆոյի տեսարանների ժամանակ, երբ սկսում ենք իմպրովիզներ անել»,- ասաց Արմուշը:

Ֆիլմում Ռաֆայել Երանոսյանը մարմնավորում է Արթուրի կերպարը՝ շուտ սիրահարվող ու բարին գնահատող:

«Ապագա կնոջս մարմնավորում է Ժաննա Բուտուլյանը, աներս հարուստ է և նրա բիզնեսները տնօրինում եմ ես, բայց կերպարս ընթացքում սիրահարվում է հնդիկ աղջկա, իսկ ինչ է լինում վերջում, թող մնա գաղտնիք: Ամեն ինչ անում ենք, որ հեռուստադիտողը կլանված հետևի, թե հաջորդիվ ինչ է սպասվում»,- նշեց Ռաֆայել Երանոսյանն, ում խոսքով՝ հնդկական ֆիլմ նկարելու գաղափարը դեռ վաղուց է եղել: Հաջորդ եթերաշրջանի նկարահանումները հնարավոր է իրականացվեն Դելիում:   

Անդրադառնալով քննադատություններին ու վատ մեկնաբանություններին, դերասանը նշեց, որ անկախ նրանից ինչ ես անում, ինչպես ես անում, միշտ կա ինչ-որ մեկը, որ դժգոհ է:

«Եթե բոլորս լսենք այդ մեկին, ոչ մի բան չպիտի անենք: Տանն էլ մնամ, կասի՝ ո՞ւր ես, չկաս...Մենք անում ենք մեր գործը, մենք ժպիտ ենք պարգևում մարդկանց, ոչ մի վատ բան չենք անում, ինչ կխոսեն՝ թող խոսեն»,- ամփոփեց Ռաֆայել Երանոսյանը:

Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե ՀովհաննիսյանՀայ- ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից է կախված մեր պետականության ամրությունը. Մհեր ԱվետիսյանՋրային հաշվեկշիռը մեր երկրի, կյանքի հաշվեկշիռն է. Հրայր ԿամենդատյանԿիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են. «Հրապարակ»Փաշինյանի պես գործակալն իրավունք չունի որևէ մեկի պիտակավորել. նա Արցախը պատանդ է թողել. Չալաբյան Փոքր բիզնեսի ազատագրում․ տնտեսական աճի հիմքը, որը կարող է փոխել խաղի կանոնները Հակամարտություն հավատքի շուրջ․ ինչ ուղերձ է տալիս իշխանությունը Եկեղեցուն Երկար ժամանակով ջուր չի լինելու Հանրապետությունում ձյուն է տեղում․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ու՞մ կբերի ապրիլը փող և անսպասելի ֆինանսական հնարավորություն Զինվորի աղոթքԵս ավարտեցի կարիերաս, քանի որ չէի ցանկանում հասնել այն կետին, երբ ֆիզիկական խնդիրների պատճառով ինձ վատ կզգայի․ Տոնի Կրոս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դարձել է միակողմանի Նվազագույն գնահատականով՝ ամերիկյան կողմը 600-800 զոհ ունի. Իրանի զինված ուժեր Միջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո Ռուբիո Հայհիդրոմետի տնօրենը գրում է «Ասում են՝ եթե հայրենասեր եք, ձեր երեխաները ինչու Հայաստանում չեն ծնվել»․ Սիրուշոն կիսվել է իր տեսակետով Հայաստանում տարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվեն Ամբողջ օրը չեն դադարել «Հեզբոլլահի» և իրանական հրթիռային հարվածներն Իսրայելի ուղղությամբ. ՑԱԽԱԼ «Արևմտյան Ադրբեջան» թեզի գաղափարը Ալիեւին տվել է Փաշինյանը. Իսագուլյան Բացահայտվել են բեռնատարներից կատարված գողությունները․ երկու եղբայրները ձերբակալվել են Հայաստան-ԵՄ՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը Երևանում. ԵԽ նախագահ Ոչ ոք չի կարող Իրանին և իրանցիներին վերջնագիր ներկայացնել․ Ղալիբաֆ Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին ՖԻՖԱ-ն նախատեսում է մի շարք փոփոխություններ կատարել աշխարհի 2026 թվականի առաջնության կանոններում Վլադիմիր Պուտինի ուղերձները և ռուս ժողովրդի աջակցությունը մեզ ոգեշնչում են այս պшտերազմում․ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթող է դարձել «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարում Պահեստազորայինների վնաuվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքի զորակոչված անձը ձերբակալվել է․ ՔԿ Խուզարկություններ են կատարվել մայրաքաղաքի 20 հասցեներում. 10 անձ ձերբակալվել է Զգոն եղեք․ Մարտի 27-28-ը Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում և Տավուշում կանխատեսվում է առատ տեղումներ և գետերի ջրի ելքերի մեծացում Առողջության ապահովագրությամբ և օֆերտայի սկզբունքով պացիենտներին ամբողջովին անվճար տրամադրում է 12 անուն հակացնցումային դեղ. ԱՆ Անկարողությունից ծնված սխալը հաճախ ավելի վտանգավոր է, քան ինքնին հանցագործությունը. Թաթոյան Դանակահարվածները վարժական հավաքի մասնակիցներ են, կա ձերբակալված. մանրամասներ Ջուր հավաքեք. ջուր չի լինելու TOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBankԻրանը որպես նվեր թույլ է տվել 10 նավթատար լցանավերի անցնել Հորմուզի նեղուցով. Թրամփ Կապահովվի անհատական և հրապարակային ծանուցումների պատշաճ իրականացում. կներդրվի «hartak.am» համակարգը Դանակահարություն. 3 զինծառայող հոսպիտալացվել է Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Ford Transit»-ը Իրանն է խնդրում գործարք կնքել, ոչ թե մենք․ Թրամփ ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է հիմք հանդիսանալ խաղաղության համաձայնագրի համար․ Ուիթքոֆ Սպասվում են կարևոր հանդիպումներ․ Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա Ճապոնիայի ափերի մոտ 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին․ ՊՀԽ գլխավոր քարտուղար Մեկնարկել է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքը Դեղերի մաֆիա․ ինչու՞ են Հայաստանում երեք անգամ թանկ դեղերը Վրաստանի համեմատ․ Հրայր ԿամենդատյանԼրագրողը հայտարարել է, որ Կիլիան Մբապեն ստել է՝ ասելով, թե իսպանական ակումբի բժիշկներն իր վնասվածքը բուժելիս սխալ թույլ չեն տվել Գորիսեցի փոքրիկի և Նարեկ Կարապետյանի գրկախառնությունըԻրանը միջնորդների միջոցով ուղարկել է ԱՄՆ-ի առաջարկած 15 կետերի պատասխանը