Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փուլեր են եղել, որ բանը հասել է բաժանման, չենք բաժանվել, բայց գալիս է մի պահ, որ անիմաստ է շարունակել». Լայանան՝ ամուսնալուծության և նախկին ամուսնու՝ նոր ընտրյալի մասին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Արդեն մոտ 2 տարի է ամուսնալուծված եմ: Ամեն ընտանիք մութ անտառ է, շատ էին տարաձայնությունները, հասունացել էր այդ պահը, և կոնկրետ մեկ պատճառ չէր: Ընտանիքը երբեմն արտաքինից թվում է իդեալական, բայց ներսում կոնֆլիկտներ, տարաձայնություններ են: Մենք անհամատեղելի մարդիկ ենք, այսօր ժամանակներըը փոխվել են և այնպես չէ, որ հանուն ինչ-որ բանի 2 մարդ ապրեն միասին, ամուսնալուծությունն առաջին բանն է, որ անում են շատերը: Մենք դեռ 12 տարի ապրել ենք միասին, մարդիկ 3-4 ամիս են ապրում, ամուսնանում ու բաժանվում են: Փուլեր են եղել, որ բանը հասել է բաժանման, բայց չենք բաժանվել, բայց գալիս է մի պահ, որ անիմաստ է այլևս շարունակել: Փառք Աստծո, որ այդ ամուսնությունից այսօր ունենք 2 սիրուն ու հրաշք բալիկներ»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով իր և ամուսնու՝ պրոդյուսեր Ռոլանդ Պողոսյանի ամուսնալուծությունից, պատմեց երգչուհի Լայանան: 

Նա նշեց, որ նախկին ամուսնու հետ հարաբերությունները լավ են, ընկերական, իսկ երեխաների հետ շփումը կա:

«Երեխաների վրա միշտ էլ ծնողների բաժանությունն այդքան էլ լավ չի անդրադառնում: Ուղղակի, երբ փոքր տարիքում են լինում, հոգեբանական տրավմայի չեն ենթարկվում: Բաներ կան, որ բացատրում ենք երեխաներին, լսում ու տեսնում են, բայց ընտանիքում մեծանալը, բնականաբար, ըստ իս՝ ավելի լավ է»,- նշեց երգչուհին ու հավելեց, որ աղջիկն արդեն 9 տարեկան է, իսկ որդին՝ շուտով կդառնա 5 տարեկան:

Լայանան նաև նշեց՝ տեղյակ է, որ նախկին ամուսինն ընտրյալ ունի, սոցհարթակներում նկարներ կան հրապարակված:

«Ազատ մարդ է, պետք է իր կյանքը դասավորի, սա է իմ վերաբերմունքը: Իսկ, թե ես որքանով եմ պատրաստ նոր հարաբերությունների՝, ասեմ, որ ներկա փուլում ամբողջությամբ նվիրված եմ աշխատանքին: Երգելուն զուգահեռ հիմա նաև որպես հանդիսավար եմ աշխատում, տարբեր միջոցառումներ եմ վարում: Երեխաներ և սիրած աշխատանք ունեմ, նոր հարաբերությունների ուղղությամբ չեմ մտածում: Հիմա երեխաներին ավելի շատ եմ ժամանակ հատկացնում, քան առաջ»,- անկեղծացավ Լայանան:

Նա նշեց, որ որպես երգչուհի երազում է անհոգ լինելու մասին: «Չէի ցանկանա ավելի հայտնի լինել, կուզեի անհոգ լինել և՛ աշխատանքի առումով, և՛ երկրիս համար: Մենք այն բնագավառում ենք, կարծես ռումբի վրա լինենք, և ցանկացած իրադարձություն անմիջական կապ ունի մեր հոգեվիճակի հետ: Որպես քաղաքացի և մայր երազում եմ, որ Հայաստանում անհոգ ու խաղաղ ապրենք ու երբեք չմտածենք երկիրը լքելու մասին (թեև միշտ ծովափնյա քաղաքում ապրելու երազանք եմ ունեցել):

Այս ամենից բացի ուրիշ պլաններ էլ ունեմ: 3-4 տարի կարուձև եմ սովորել, հետագայում ուզում եմ նորաձևության կենտրոն բացել: Ուզում եմ, որ աղջիկս էլ նկարի, հող եմ նախապատրաստում նրա համար: Ես միշտ ստեղծագործական պրոցեսից հաճույք եմ ստանում, ինչ էլ անեմ՝ միշտ արվեստի շուրջ եմ պտտվում»,- ամփոփեց երգչուհին:

Ժամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ