Ինչ է կատարվում կոֆեինի չափաքանակի բարձրացումից
ԼԱՅՖ1in.am-ը գրում է.
Կոֆեինի չափաքանակի բարձրացումը չի մեծացնում նրա ազդեցությունը` նյարդային համակարգը խթանում է միայն սուրճի առաջին բաժակը: Այդ մասին հետազոտության տվյալները հրապարակված են Behavioral Pharmacology պարբերականում:
Մասնագետների տյալներով` առույգացնող ըմպելիքի բոլոր հաջորդ բաժինները չեն ազդում ոչ տրամադրության, ոչ էլ ինքնազգացողության վրա:
Փորձին մասնակցել է 64 կամավոր: Բոլորին առաջարկվել է խմել 3 բաժակ սուրճ: Առաջին խումբն օգտագործել է սուրճ` բոլոր 3 բաժակներում կոֆեինի պարունակությամբ, երկրորդը` միայն առաջինում, իսկ երրորդը` առաջինում և երրորդում:
Արդյունքում պարզվել է, որ սուրճի առաջին բաժակը բարձրացրել է բոլոր մասնակիցների տրամադրությունը և աշխատունակությունը: Իսկ ահա մյուս բաժակները ոչ մի ազդեցություն չեն գործել:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



