Վրաստանում մաքսանենգության համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի Ֆինանսների նախարարության հետաքննական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Վահան Թադևոսյան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Գռուզիա օնլայն»-ին, նրան մեղադրանք է առաջադրվել մաքսանենգ ճանապարհով Վրաստան ոսկի տեղափոխելու կապակցությամբ:
Քննությունը պարզել է, որ մեղադրյալն իրեն պատկանող մեքենայով գաղտնի անցել է Վրաստան` ունենալով մեծ քանակությամբ ոսկյա զարդեր: Հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 214 հոդվածի համաձայն, ըստ որի, նախատեսված է 3-5 տարի ազատազրկում:
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ



