Երևան, 01.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է «Newmag Back To School» գրքի փառատոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ «Newmag Back To School» մանկական գրքի փառատոնը։ Միջոցառման շրջանակներում կայացավ Newmag հրատարակչության «Երազ» մանկական մատենաշարի երեք նոր մանկական գրքերի շնորհանդես։ Բանկը նաև հանդես է եկել որպես «Էլեկտրոնիկի արկածները» գրքի հայերեն առաջին հրատարակության ֆինանսական գործընկեր:   

Գրքի փառատոնն անցավ օգոստոսի 24-ին էր Երևանի «Երազ» այգում։ Միջոցառումն ուղեկցվում էր երաժշտական ​​շոու-ծրագրով, ուսուցողական խաղերով, դպրոցական նորաձև հագուստի ցուցադրությամբ և տոնական հյուրասիրությամբ։ Պատանի ընթերցողներին ներկայացվեցին համաշխարհային մանկական գրականության երեք նոր գրքեր հայերեն լեզվով, այդ թվում, Եվգենի Վելտիստովի «Էլեկտրոնիկի արկածները» գրքի առաջին հայերեն հրատարակությունը։ 

«ՎՏԲ-Հայաստան Բանկն ամեն տարի աջակցում է երկրի մշակույթի և կրթության ոլորտների կարևոր նախագծերին։ Շատ կարևոր է վաղ տարիքից սերմանել ընթերցանության նկատմամբ սեր՝ չստիպելով երեխային կարդալ, այլ սովորեցնել նրան սիրել գիրքը։ Գրականության ազդեցությունն անձի ձևավորման գլխավոր գործոններից է։ Մենք ուրախ ենք, որ կարողացանք մեր ներդրումն ունենալ «Newmag Back To School» նախագծի իրականացմանը, որը նշանակալից իրադարձություն է պատանի գրքասերների կյանքում»,- մեկնաբանեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Արա Ավագյանը: 

«Ժամանակակից աշխարհը բազմաթիվ հնարավորություններ և ուղիներ է ընձեռում ստանալու տեղեկատվություն, որը հասանելի է տարբեր ձևաչափերով։ Համացանցի ճանաչելիությունը տարեցտարի աճում է, հատկապես, երիտասարդ սերնդի շրջանում: Գիրքը որպես թղթային կրիչ աստիճանաբար կորցնում է իր արդիականությունը։ Մենք ոչ միայն խնամքով ընտրում ենք պատանի սերնդին ներկայացվելիք գրքերը, այլև մանրամասն մշակում ենք դրանց դիզայնն ու նկարազարդումները՝ ընթերցողի ուշադրությունն ու հետաքրքրությունը գրավելու համար: Նման օրինակ է նաև «Էլեկտրոնիկի արկածները» գիրքը, որն ընթերցելով դաստիարակվել է մի քանի սերունդ»,- նշեց Newmag հրատարակչության Տնօրեն Արտակ Ալեքսանյանը։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

 

Մեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր Տրոլեյբուսների հետ կապված նորություն կա Վաղը շահագործման կհանձնվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին «Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն«Քո երազանքն այն էր, որ ես զոհվեի։ Բայց ես ապրում եմ, և մենք կհաղթենք». Արեգա ՀովսեփյանՄեկնարկում է բնակարանային ապահովման աջակցության նոր ծրագիր ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Դավթաշենում է«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն ԵՄ֊ին անդամակցելու գինը Արցախի կորուստն էր և դա էր պատճառը, որ ՀԱՊԿ֊ին օգնության համար չդիմեցիր. Արշակ Կարապետյան Կայուն աշխատանքը ընտանիքի բարեկեցության և երեխաների պաշտպանության լավագույն երաշխիքն են. ԶՊՄԿԵվրոպացի չինովնիկները գցել են ՀՀ վարչապետին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հայտարարել է հունիսին Բաքվի և Երևանի միջև կարգավորման հարցով քննարկումների անցկացման մասին Փոքրիկ հարց Փաշինյանի 51 տարեկան դառնալու առթիվ. Մենուա Սողոմոնյան Թույլ չենք տալու 300.000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանցիները մշտապես խոսում են «Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստան վերադառնալու մասին․ Արմեն ՄանվելյանՀայաստանին պետք է ուժեղ ղեկավար․ մենք այլևս չենք նահանջելու. ՀայաՔվեՇղթայական ավտովթար՝ Մասիսում. բախվել է 5 մեքենա Մի՛ թողեք, որ ուրիշները որոշեն ձեր ապագան, եկե՛ք ընտրատեղամաս. ՀայաՔվե Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ. Ավետիք ՉալաբյանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը Թող մեր երեխաները մեզանից ավելի խելացի լինեն, մեզանից ավելի լավ ապրեն. Մհեր ԱվետիսյանԻրանը Լիբանանում պшտերազմի շարունակումը համարում է hրադադարի խախտnւմ բոլոր ճակատներում. Արաղչի Սամվել Կարապետյանի օգնությունը բանակին էական ու բազմազան է եղել, բավական օգտակար է եղել. Դավիթ Տոնոյան Փաշինյա՛ն, մենք Արևմտյան Ադրբեջան չե՛նք. Մենք՝ Հայաստա՛ն ենք. Նարեկ ԿարապետյանՄուայթայ․ Կովկասի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականն առաջին տեղը գրավեց թիմային հաշվարկում Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Հայ միլիարդատիրոջ ինքնաuպան առաքելությունը. Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը Ինչ սպառնալիք է ներկայացնում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցումը Եվրոպամետ ընտրողները խաբված են և խաբվելու են, եթե չվերանայեն իրենց մոտեցումը. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ. Թրամփն Ալիևին հուշագիր է հղել 907-րդ բանաձևի սահմանափակումների կասեցման ժամկետը երկարաձգելու մասին Մեր պետության հայկական բովանդակությունը վտանգված է. Էդմոն ՄարուքյանԱյս տարի երեխաների պաշտպանության օրը հունիսի 7-ն է. պաշտպանի’ր երեխաներիդ և թոռներիդ Նիկոլից, թուրքերից, մահից և գաղթից. Արմեն Աշոտյան Առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև․ եղանակն այս օրերին Մերժելով 16-ին՝ մերժում ենք Ալիևին. Արեգա Հովսեփյան Լիբանանում հրադադարը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի առանցքային պայմաններից է․ Իրանի ԱԳՆ Կամ դու կգաս հունիսի 3-ին, կամ ադրբեջանցիները կգանՇնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. Նաիրի ՍարգսյանՀարցազրույց Ռոբերտ Քոչարյանի հետ. տեսանյութ Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ որևէ փոփոխություն չի լինելու, ավելանալու է միայն երաշխավորի գաղափարը. Ն.ԿարապետյանԿասեցվել է 10 ապoրինի հորի շահագործում․ ԲԸՏՄ Հունիսի 3-ին համար 3-ի կողքին լինելու նպատակըՖրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվածների թիվը գերազանցել է 890-ը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ Ուժեղ Հայաստանը քարոզարշավ է իրականացնում Նորակերտում. ուղիղՏպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը մեր ժողովրդի դեմ ռազմшկան հանցագործություններ չեն իրականացրել. Տիգրան Աբրահամյան Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի. Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն շահագործվում են. քաղաքապետարանի պաշտոնյա Ողբերգական հրդեհ Մեծ Մանթաշում. ներսում գտել են բնակչի դին Ինիգո Մարտինեսը նշել է այն երկու ֆուտբոլիստներին, որոնք պետք է դառնան «Բարսելոնա»-ի առաջատարները Ալիևին հաղթելու համար պետք է գնալ ընտրության