Հայաստանի պարալիմպիկ թիմը ժամանել է Փարիզ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայ մարզիկները մեկնել են Փարիզ, որտեղ կմասնակցեն ամառային Պարալիմպիկ խաղերին, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հայաստանի մարզիկներին աղուհացով են դիմավորել։
Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 11-ը կայանալիք Պարալիմպիկ խաղերում Հայաստանը կունենա երեք մասնակից։ Մեդալների համար կպայքարեն Գրետա Վարդանյանը (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանը (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում)։
Հայ մարզիկների մրցելույթների օրերը Պարալիմպիկ խաղերում.
Օգոստոսի 30
Սարգիս Ստեփանյան – F55 գնդի հրում
Սեպտեմբերի 4
Սմբատ Կարապետյան – T54 սայլակավազք
Սեպտեմբերի 6
Գրետա Վարդանյան – պարածանրամարտ, 61 քաշային կարգ
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



