Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ֆիլմը մեր մասին է, շատ իրական, այն հրաշքի գոյության մասին է». Անահիտ Կիրակոսյանն ու Գրետա Մեջլումյանը՝ «Նոր տարվա կինո» ֆիլմում

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Կարևոր չէր, թե այս նախագծում ինչ կերպար էի մարմնավորելու, որովհետև, երբ Ելենա Արշակյանն ինձ պատմեց ֆիլմի գաղափարի մասին, այն եզակի դեպքերից էր, որ ես չեմ հարցրել՝ ինչ եմ խաղալու: Ասացի՝ ես այս ֆիլմու կլինեմ, ինչ կերպար ուզում է լինի»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն, ով Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմում մարմանվորում է լրագրողի կերպար: Դերասանուհին խոստովանում է, որ սցենարն այնքան տպավորիչ է, որ կարդալուց չի կարողացել թաքցնել հուզմունքը:

«Ընթերցանությունն ավարտվել է և ես ուղղակի բարձրաձայն, հոնգուր-հոնգուր լաց եմ եղել: Նման դեպք չեմ հիշում, որ սցենարը կարդամ ու հուզվեմ: Ֆիլմը շատ մեր մասին է, շատ իրական, դրա հետ մեկտեղ հրաշքի գոյության մասին է, երազանքին հավատալու, ու, երբ դիմացինի երազանքը դառնում է նաև քոնը», -նշեց Անահիտը:

Նրա խոսքով՝ ֆիլմի շնորհիվ ծանոթանալու ենք Հայաստանի մարզերի հետ, բացահայտելու դրանց կոլորիտն ու բարբառները:

«Մենք հաճախ ֆիլմեր ենք նայում, որոնք ամերիկյան կամ եվրոպական ստանդարտներով են նկարվում, իսկ այս ֆիլմը մեր մասին է: Ես՝ որպես լոռեցի, բնականաբար, կապ ունեմ Լոռվա մարզի հետ: Կերպարս շատ փոքր է, ֆիլմի գլխավոր հերոսներին է լրացնում, բայց հաճույքով եմ նկարահանվել: Շատ դրական ու լավ մթնոլորտում են անցել նկարահանումները՝ ֆիլմին հատուկ դժվարություններով (դրսի տեսարանների հետ կապված): Բայց այդ դժվարությունների մեջ այնքան ջերմություն կար, ու պրոֆեսիոնալ թիմ էր աշխատում, որ չի կարող լավ գործ չստացվի»,- ասում է դերասանուհին: Ֆիլմի համ ու հոտն ըստ նրա՝ Լիանա Վանոյանն է` իր կերպարով. «շատ զվարճալի էր կադրից դուրս էլ նրա հետ գտնվել նկարահաման հրապարակում»:

Անահիտ Կիրակոսյանը խոստովանեց, որ, եթե անգամ չնկարահանվեր այս ֆիլմում, միևնույն է՝ անպայման կգնար այն ընտանիքով դիտելու:

«Ինձ համար անսպասելի էր Ելենայի առաջարկը, մտածեցի, իմ տարիքի համաձայն՝ տատիկ եմ խաղալու: Ելենան ասաց. «Ոչ, տիկին Մեջլումյան, տատիկի դեր չեք խաղալու, շատ հետաքրքիր, էքստրավագանտ դեր եմ տալու՝ կոմիկական երանգներով»:

Ես ծիծաղեցի ու ասացի՝ «չեմ կարող»: Բայց նա պնդեց, որ կարող եմ: Պարզվեց նա ինձ ավելի լավ էր ճանաչում, քան ես ինքս»,- մեզ հետ զրույցում պատմեց դերասանուհի Գրետա Մեջլումյանն, ով ևս ներգրավված է ֆիլմում:

Դերասանուհու խոսքով՝ նկարահանումների ընթացքն անցել է շատ հետաքրքիր, իսկ երիտասարդների հետ աշխատելը նրա համար գերագույն հաճույք էր:

«Նկարահանումների ընթացքում ես հասկացա, թե Ելենան որքան լավ է ճանաչում իր ընտրած դերասաններին, այդ առումով նա հոգեբան է: Նա ժպիտը դեմքին, բոլորի հետ մարդկային, ուշադիր, նրանից երբեք չես զգա նման վերաբերմունք՝ «ես տերն եմ այս ֆիլմի, ինձ պետք է ենթարկվեք»»,- անկեղծացավ դերասանուհին, ու նշեց, որ իր մարմնավորած կերպարը տարիքով իրենից բավական երիտասարդ կին է, ով ոտքից գլուխ սիրահարված է թատրոնին:

Գրետա Մեջլումյանի բնորոշմամբ՝ ֆիլմում և՛ թախիծ կա, և՛ հումոր, և՛ ռոմանտիկա, և՛ երազանք: Ըստ դերասանուհու՝ Ֆիլմում շատ են անսպասելի իրադարձությունները:

«Ելենան շատ հետաքրքիր էքսկուրս է կատարել, ֆիլմը Հայաստանի տարբեր մարզերում է նկարահանվել, մարդիկ չեն ձանձրանա ու ժպիտով կնայեն: Ինձ համար շատ հաճելի էր լինել նման մթնոլորտում: Ամեն ինչ շատ ճիշտ կազմակերպված էր, և՛ տեխնիկական, և՛ ստեղծագործական առումով: Բոլորը համախմբված ու նվիրված աշխատեցին: Պրոֆեսիոնալ թիմ էր, և ես վստահ եմ, որ ֆիլմը հաջողություն կունենա»,- ամփոփեց Գրետա Մեջլումյանը:  

Հիշեցնենք, Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո»-ն հանդիսատեսի դատին կհանձնվի աշնանը: Սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է: Ֆիլմում ներգրավված են մի շարք հայտնի ու սիրված դեմքեր, որոնց դեռ շարունակելու ենք բացահայտել:

Եվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում