Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ով ում կողմից է «խաղում». արդյո՞ք արևմտյան կուրատորների վրա հույս դրած Փաշինյանին դա պետք է. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iarex.ru–ն «Փաշինյանը պատրաստ չէ Պուտինի հետ հանդիպմանը» վերնագրով հոդվածում գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած երկօրյա պետական այցի և ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ Պուտինն ասել էր, որ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնի Նիկոլ Փաշինյանին։ Եվ այդպես էլ արվել է։ Պուտինի և Փաշինյանի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում, ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, ռուսական կողմը «հաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանագծման ու սահմանազատման, ինչպես նաև տրանսպորտային լոգիստիկ կապերի ապաշրջափակման հարցերում»։ Չնայած Կրեմլի մամուլի ծառայությունը նշել է, որ կողմերը միայն «համաձայնել են շարունակել շփումները», բայց Հայաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, «զրուցակիցները պայմանավորվել են հանդիպել «պատեհ առիթի դեպքում»»։ Ի՞նչ կա այս երկու «նուրբ» հաղորդագրությունների տողատակերում, հարցին անդրադարձել է iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

«Երբ Պուտինն ասում է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա դա իրականում նշանակում է կոչ Բաքվին և Երևանին՝ վերադառնալ մոսկով յան բանակցային հարթակ։ Բաքուն դեմ չէ դրան: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, «Մոսկվան հարմար հարթակ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների համար»։ Ինչ վերաբերում է Երևանին, ապա չնայած պաշտոնապես չի բոյկոտում Բաքվի հետ բանակցությունների ռուսական հարթակը, սակայն նախապատվությունը տալիս է եվրոպական և ամերիկյան հարթակներին։ Արդյունքում, փաստորեն, պոկվելով մոսկովյան բանակցային հարթակից՝ կողմերը զգալի դիվանագիտական մարաթոնը ավարտեցին արևմտյան հարթակում, բայց մտան փակուղի»,- նշել է Տարասովը։

Երևանում կարծում են, որ Մոսկվան խաղում է Բաքվի կողմից, իսկ Բաքվում վստահ են, որ Արևմուտքը խաղում է Հայաստանի կողմից, շարունակել է քաղաքագետը։ «Այս իրավիճակում կողմերը կարող էին բանակցել առանց միջնորդների, սակայն այդ ձևաչափը միայն բացահայտում է խնդիրների բազմակողմանիությունն ու բարդությունը։ Արդյունքում 2020 թվականի նոյեմբերին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից չորս տարի է անցել, բայց ամեն ինչ դեռ սխալ է ընթանում։ Կողմերը հեռացել են ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետագա առաջընթացից՝ ընկղմվելով այնպիսի միջանկյալ բնույթի քննարկումների մեջ, որոնց դրդապատճառները ակնհայտ չեն»,- ասել է նա։

Դիվանագիտական մեթոդաբանության խնդիրներն էլ են մնում, ավելացրել է փորձագետը։ «Այսպես, Երևանը հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, քանի որ հակառակ դեպքում անհնար կլիներ խոսել խաղաղության պայմանագրի մասին։ Ճիշտ է, հայ փորձագետները նշում են, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների ու հայկական անկլավի ապագայի հետ կապված խնդիրը մնում է, և պնդում են դրա համար միջազգային մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտությունը։ Իր հերթին, Բաքուն պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ, թեև Լեռնային Ղարաբաղը պայմանագրի տեքստում չներառելու Փաշինյանի որոշումը պետք է բավարարեր Ադրբեջանին։ Բացի այդ ամենը, նաև նույն շամփուրի վրա են հագցնում նաև սահմանազատման խնդիրը, և ի հայտ են գալիս որոշ նոր գաղափարներ, որոնք «անսպասելիորեն» խախտում են բանակցային սցենարը։ Ուստի, երկու երկրների միջև լարվածության աճը չի թվում պատահական»,- նշել է Տարասովը։

Իհարկե, շարունակել է քաղաքագետը, Երևանի և Բաքվի վերադարձը մոսկով յան բանակցային հարթակ բոլորովին այլ ուղղությամբ կշրջեր իրադարձությունների ընթացքը։ «Պուտինն առաջարկում է վերսկսել փակուղային բանակցային գործընթացը առանց լրացուցիչ արտաքին դրամայի։ Բայց Երևանը շարունակում է ինչ-որ բանի սպասել՝ հավատալով, որ տարածաշրջանում կարող է փոխվել քաղաքական ու աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռությունը։ Նման իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի վերջին այցը Բաքու և նրա անձնական շփումը Ալիևի հետ։ Այդ առումով առաջին պլան է մղվում Փաշինյանի և Պուտինի հնարավոր հանդիպումը, սակայն Փաշինյանը, ձգձգելով բանակցային ողջ գործընթացը, առայժմ միայն «հարմար առիթի» է սպասում։ Եվ իրոք, արդյո՞ք արևմտյան կուրատորների վրա հույս դրած Փաշինյանին դա պետք է», – ամփոփել է Տարասովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին