Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում օգոստոսի 26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, օգոստոսի 27-ի և 28-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 26-29-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։
Երևանում օգոստոսի 26-28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-29-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



