«Միկա»-ին միանալու են արտասահմանցի 10 ֆուտբոլիստներ
ՍՊՈՐՏԵրևանի «Միկա»-ն դեկտեմբերի 25-ին ուսումնամարզական հավաքի է մեկնել Թբիլիսի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, թիմը Վրաստանի մայրաքաղաքում երկշաբաթյա հավաք կանցկացնի, որի ընթացքում նախատեսված են նաեւ ստուգողական երեք հանդիպումներ:
Երեւանից Թբիլիսի են ուղեւորվել «Միկա»-ի տեղացի 8 ֆուտբոլիստներ, որոնց կմիանան փորձաշրջանի ժամանող ռուսաստանցի եւ սերբ 10 խաղացողներ: Թբիլիսիում հայկական թիմը կմարզվի նոր գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանի ղեկավարությամբ:
«Միկա»-ն Երեւան կվերադառնա փետրվարի 7-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



