Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


15 զարմանալի փաստ մեր մոլորակի մասին

ԼԱՅՖ

1.Երկնքի այնքան տարբեր գույներ

1

Հյուսիսափայլը հայտնվում է այն ժամանակ, երբ լիցքավորված մասնիկները, որոնք մղվում են Արևից, հասնում են մինչ մեր մոլորակի մագնիսական դաշտ և ոչնչանում են բևեռների մոտ մթնոլորտային վերին շերտերում: Մասնիկները ավելի ակտիվ են դառնում Արևի առավելագույն ակտիվության շրջանում, որը տեղի է ունենում պարբերաբար յուրաքանչյուր 11 տարին մեկ: Հարավային բևեռի մոտ բևեռափայլը մարդիկ հազվադեպ են տեսնում, քանի որ հազվադեպ են լինում Անտարկտիդայի ափերին:

2.Մեր մոլորակի նման այլ մոլորակներ էլ կան 

2

Գիտնականները ենթադրում են, որ Տիեզերքում գոյություն ունեն բազմաթիվ մոլորակներ, որոնք նման են մեր մոլորակին: Բացահայտվել են ապացույցներ, որ Երկիր մոլորակի նման մոլորակները պտտվում են հեռավոր աստղերի շուրջ: Օրինակ, Kepler 22-b անվանումով մոլորակը պտտվում է աստղի շուրջը նույն հեռավորության վրա, ինչ Երկիր մոլորակը՝ Արևից: Իսկ դա նշանակում է, որ այդ մոլորակի վրա կարող են կյանքի համար բարենպաստ պայմաններ լինել: Չնայած այդ մոլորակների վրա կյանք կա թե ոչ, գիտական աշխարհում դեռևս վիճահարույց հարց է:

3.Ո՞վ է հասնել հարավային բևեռ

3

Առաջին մարդը, ով բարեհաջող կերպով կտրել է Անտարկտիկական անապատը, Հարավային բևեռ հասնելու համար, նորվեգացի Ռուալ Ամունդսենն է: Նա և էլի 4 մարդ սահնակների օգնությամբ, որոնք քաշում էին շները, 1911 թվականի դեկտեմբերին հասել են Հարավային բևեռ: Ամունդսենն ասում էր, որ նրան ուղեկցում էր հաջողությունը նախօրոք լավ մշակված նախագծի շնորհիվ:

4.Ամենաչոր տեղը

4

Մոլորակի վրա ամենաչոր տեղը, որտեղ մարդը երբեք ոտք չի դրել, Ատակամա անապատն է Չիլիում: Այդ անապատի կենտրոնում կան այնպիսի տեղանքներ, որտեղ երբեք անձրև չի գրանցվել: Չնայած, պետք է նշել, որ Անտարկտիդայի Չոր Հովիտներում անձրև չի եղել արդեն միլիոնավոր տարիներ:

5.Բաց տարածություն

5

Այն մարդկանց, ովքեր չեն սիրում միայնակ մնալ, խորհուրդ են տալիս մեկնել Գրենլանդիա: Այս կղզում բնակչության խտությունը ամենացածրն է ամբողջ աշխարհում: 2010 թվականի տվյալներով   2166086 քառ. կմ. մակերեսում ապրում էր ընդամենը 56534 մարդ: Գրենլանդիայի բնակիչների մեծամասնությանը կարելի է տեսնել ափամերձ շրջանում;

6.Ամենախիտ բնակեցված քաղաքը

6

Չե՞ք սիրում խիտ բնակեցված քաղաքաներ, ապա խորհուրդ չենք տալիս ուղեվորվել Մանիլա: Այս քաղաքը՝ Ֆիլիպինների մայրաքաղաքը, մոլորակի ամենախիտ բնակեցված քաղաքն է: Համաձայն 2007 թվականին անցկացված մարդահամարի տվյալների 38,55 քառ. կմ. տարածքում բնակվում էր 1660714 մարդ:

7.Ամենափոքր կաթնասուն կենդանին

7

Երկիր մոլորակի վրա ապրում են մեծ քանակությամբ փոքրիկ էակներ, որոնց օրգանիզմը կազմված է ընդամենը մեկ բջջից: Սակայն ամենափոքր կաթնասուն կենդանին կարելի է համարել պայտաքիթ չղջիկը: Չղջիկների այս փոքրիկ տեսակը բնակվում է Ասիայի հարավ-արևելքում: Չղջիկի երկարությունը կազմում է 2-3սմ, իսկ քաշը՝ շուրջ 2 գրամ: Այս չղջիկը կարող է մրցել թզուկ սպիտակատամի հետ, որը գրեթե նույն չափերն ունի:

8.Ամենխոշոր օրգանիզմները

8

Մոլորակի վրա ամենախոշոր օրգանիզմները, որքան էլ տարօրինակ թվա, սնկերն են: Սնկի օրգանիզմի մեծ մասը թաքնված է գետնի տակ: 1992 թվականին գիտնականները Nature ամսագրին հայտնել են, որ Օրեգոնում կոճղասունկը զբաղեցրել է 0,89 հա մակերես:

9.Շնչող հսկաներ

9

Երբ մենք փորձում ենք հիշել մոլորակի վրա բնակվող ամենախոշոր կենդանի էակներին, անմիջապես մտաբերում ենք փղերին և կետերին: Հսկա  «Գեներալ Շերման» սեքվոյան հանդիսանում է մոլորակի վրա աճող ամենախոշոր ծառը, որն աճում է Կալիֆորնիայի «Սեքվոյա» Ազգային այգում:

10.Ամենախոշոր լողավազանը

10

Մոլորակի վրա ամենախոշոր ջրավազանը Խաղաղ օվկիանոսի ջրավազանն է, որը զբաղեցնում է 155 մլն քառ. կմ տարածք և պարունակում է Երկիր մոլորակի ամբողջ ջրի կեսից ավելին: Այն այնքան մեծ է, որ բոլոր մայրցամաքները կտեղավորվեն այդ տարածքում:

11.Բնակեցված ափամերձ շրջաններ

11

Ափամերձ շրջանները զբաղեցնում են ԱՄՆ տարածքի շուրջ 20 տոկոսը, չհաշված Ալյասկան, և բնակավայր են հանդիսանում ամերիկացիների շուրջ 50 տոկոսի համար, այսինք մեծամասնությունը գերադասում է ապրել ափամերձ շրջաններում:

12.Ամենահզոր հրաբխային ժայթքումը

12

Ամենահզոր հրաբխային ժայթքումը, որի ականատեսը եղել է մարդը, տեղի է ունեցել 1815 թվականի ապրիլին Ինդոնեզիայում Տամբորա լեռան վրա: Ըստ VEI սանդղակի այդ ժայթքումը կազմել է 7 բալ: Ընդ որում, սանդղակի բարձր աստիճանը 8 է: Ըստ ականատեսների, ժայթքումն այնքան հզոր է եղել, որ ժայթքող հրաբխի ձայնը լսվել է Սումատրա կղզում 1930 կմ հեռավորության վրա: Ժայթքումը խլեց 71 հազար մարդու կյանք, ծխի քուլաները կարելի էր տեսնել բավականին հեռու ընկած կղզիներից:

13.Ամենաակտիվ հրաբուխը

13

Ամենաակտիվ հրաբուխը կարելի է համարել Ստրոմբոլի հրաբուխը, որը գտնվում է Միջերկրական ծովում հրաբխային կղզու վրա, Իտալիայի հարավ-արևմուտքում: Վերջին 20 հազար տարիների ընթացքում հրաբուխը ժայթքել է գրեթե անընդհատ: Մթության մեջ, լավայի լույսի շնորհիվ, կարելի է հրաբուխը տեսնել ծովից, այդ իսկ պատճառով այն երբեմն անվանում են ՙՄիջերկրականի փարոս՚:

14.Լեռների ձևավորում

14

Չնայած տեկտոնային սալերի տեղաշարժերը թաքնված են մեր աչքերից, այնուամենայնիվ դրանց տեղաշարժման արդյունքները կարող ենք տեսնել մեր մոլորակի մակերևությին: Հնդկաստանի և Տիբեթի միջև տեղակայված է Հիմալայան լեռնաշղթան, որը ձգվում է 2900 կմ: Այս լեռնաշղթան ձևավորվել է մոտավորապես 40-50 մլն տարի առաջ, երբ Հնդկաստանը և Եվրասիան սալերի տեղաշարժման արդյունքում միավորվեցին:

15.Գերմայրցամաք

15

Համարվում է, որ մեր մոլորակի գոյության 4,5 միլիարդ տարիների ընթացքում Երկրի մայրցամաքները մի ժամանակ միավորվել են, մեկ միասնական մայրցամաք դառնալու համար, այնուհետև կրկին առանձնացել են: Վերջին միասնական մայրցամաքը եղել է Պանգեան, որը սկսել է մասերի բաժանվել մոտավորապես 200 մլն տարի առաջ: Գիտնականները ենթադրում են, որ մայրցամաքները ապագայում կրկին կմիավորվեն:

9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ COP17-ը շատ կարևոր է, ՀՀ-ի միջազգային ճանաչելիությունը պիտի բարձրացնենք, մոտ 15,000 մարդ է գալու. առաջարկել եմ, որ Երևանում լինի COP17-ի փողոց․ Փաշինյան 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՊետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՄոսկվան չի մոռացել, որ ՀՀ-ի «ինքնիշխան» քաղաքական գործիչները համարձակություն չունեցան հանդիմանելու Զելենսկիին․ Զախարովա Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Հայտնաբերվել են վտանգավոր (թունավոր) խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի «Ինչո՞ւ մի քիչ էլ չդիմացար». Մեսսիի հուզիչ նամակը հանգուցյալ հորը հուզեց Ռոնալդուին Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը․ փաստաբան Եթե ԱՄՆ-ը մեզ վաճառի Patriot hրթիռների 5 տոկոսը, մենք կհաղթահարենք ձմեռը․ ես ունեմ 1 տոկոս․ Զելենսկի ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. վերջին ահասարսուռ տվյալներըՈւկրաինան հայտարարում է Նովոռոսիյսկում ռուսական չորս ռազմանավ խոցելու մասին Պուտինն այցելել է վիճահարույց Կուրիլյան կղզիներ, ձկնկիթ համտեսել Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՊարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված անձանց. Արամ ՎարդևանյանՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայումՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացելWildberries հավելվածը հասանելի չէ ամերիկյան App Store-ումՊուտինը կդադարեցնի պատերшզմը․ մենք ծրագիր ունենք․ Զելենսկի«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մամուլի ասուլիս կանցկացնի «Իրադարձությունները Հարավային Կովկասում, ներքաղաքական իրավիճակը Հայաստանում» թեմայովԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին «Honda»-ն բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին․ կա 5 վիրшվոր2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ․ Լևոն ԱզիզյանԵղեգնաձորում տանտիրուհու դստեր ընկերուհին գտած բանալիով մտել է տուն և գողություն կատարելՌուսաստանը պատրաստ է փոխանակել դատապարտված ավելի քան 220 ուկրաինացիներիԱֆղանստանում ձերբակալվել են ՄԱԿ-ի աշխատակիցներՄի´ կռվեք Արարատ լեռան հետ. Արամ ՎարդևանյանՓրկարարները հայտնաբերել են մոլորված 12 քաղաքացիներինՌոնալդուն աջակցության խոսքեր է հղել Լիոնել ՄեսսիինԵրիտասարդության միջազգային օրվա շրջանակում բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել ՀՀ շուրջ 50 համայնքներումՎայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունըՊուտինը ներում է շնորհել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացունՕգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումներըՀետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. ԶելենսկիԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանըՉգիտեմ՝ ինչպես շարունակել, կասկածում եմ, որ երկար կխաղամ ֆուտբոլ. Մեսսիի գրառումը հոր մահից հետո Ինչ գին կունենա ոսկին առաջիկայումԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշի գործառույթը