Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ում՝ պարգևավճարներ, իսկ ում էլ՝ նվազագույն զամբյուղի... «պոչ». «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ուշադրություն գրավեց մի իրադարձություն, որը, կարելի է ասել, վկայում է պետական և համայնքային իշխանական մարմինների միջին և ցածր օղակների ծառայողների շրջանում խմորվող լուրջ դժգոհությունների մասին: Բայց ամենը՝ ըստ հերթականության:

Հասկանալի է, որ հանրության հիշատակված շերտի դժգոհությունները պայմանավորված չեն իշխող խմբի վարած քաղաքականության ու դրա հետևանքով ձևավորված անվտանգային սպառնալիքների, տարածքային կորուստների ու նոր զիջումների հետ: Հայաստանում նման բաները, կարծես, մի զգալի մասի դժգոհությունը չեն հարուցում: Տվյալ պարագայում դժգոհությունը սոցիալական է: Օրվա հացի փողի խնդիր: Ահավասիկ, Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության խորհուրդը նամակով դիմել է Հայաստանի կառավարությանը, Հայաստանի Ազգային ժողովին: Նամակն սկսվում է բավականին խոսուն արտահայտությամբ. «Հայտնի է, որ պետական և համայնքային միջին և ցածր օղակների ծառայողների վարձատրությունը շարունակում է մնալ ցածր և չի բավարարում կենսապահովման բազային կարիքները հոգալու համար։ Պետական ոլորտում միջին աշխատավարձը (մինչև հարկումը), ըստ վիճակագրական տվյալների, կազմում է շուրջ 360 000 դրամ։ Սակայն ակնհայտ է, որ տվյալ թիվը գոյացել է պետական կառավարման ու պաշտպանության ոլորտներում բարձրաստիճան պաշտոնյաների բարձր վարձատրության հաշվին»:

Ոչ պակաս հետաքրքրական է շարունակությունը. «Վերջին անգամ պետական աշխատողների բազային աշխատավարձը բարձրացվել է 2023 թվականի հունվարի 1-ից՝ սահմանվելով 83200 դրամ։ Միաժամանակ, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ բազային աշխատավարձը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 120 տոկոսը։ Նվազագույն աշխատավարձը նույնպես բարձրացվել է 2023 թվականից՝ սահմանվելով 75 000 դրամ։ Վերոնշվածից բխում է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի պատշաճ բարձրացման նախապայմաններից է նվազագույն աշխատավարձի բարձրացումը։

2024թ. 2-րդ եռամսյակում, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, որը հաշվարկված է ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված մեթոդաբանության, կազմել է 77 065 դրամ, ինչը նույնիսկ ավելին է, քան նվազագույն աշխատավարձը»։

Պետք չէ տնտեսագետ լինել՝ հասկանալու համար, որ դա անբավարար է՝ Հայաստանում, առավել ևս՝ «Նիկոլի թվի» Հայաստանում ծայրը ծայրին հասցնելու համար: Առավել ևս, եթե նկատի ունենանք, որ, այսպես կոչված, «նվազագույն սպառողական զամբյուղով» կամ դրանում հաշվարկված եղածչեղածով ապրել ընդհանրապես անհնար է: Հնարավոր է միայն քաղցից չմեռնել:

Բայց չշեղվենք: Նամակի շարունակության մեջ, ընդհանուր առմամբ, հենց դրա մասին էլ խոսվում է՝ նշումով, որ սահմանված նվազագույն աշխատավարձը, ինչպես նաև բազային աշխատավարձով վարձատրությունը բավարար չեն՝ ընտանիքի նվազագույն ծախսերը հոգալու համար: Առավել ևս, եթե կամ երբ մարդիկ վարկեր են փակում, վարձով են ապրում կամ ուսանողի ուսման վարձ են մուծում ու այդպես շարունակ:

Նշվում է, որ նման իրավիճակում պետական և համայնքային ծառայողները ստիպված են որոնել լրացուցիչ եկամտի աղբյուրներ՝ իրենց և իրենց ընտանիքների կենսապահովման համար, չնայած օրենքը նրանց նման հնարավորություն չի տալիս, բացառությամբ՝ գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքների, որոնցով, նկատենք, անգամ պրոֆեսիոնալ ստեղծագործողները «տուն պահել» չեն կարողանում:

Մնում են կոռուպցիան ու «տաքսավատ անելը»: Կոռուպցիան կարող է շատ թանկ նստել, մանավանդ ցածր օղակների «անմեջք» ներկայացուցիչների համար, իսկ «տաքսավատ անելն» էլ՝ պաշտոնական աշխատաժամանակից հետո, լինում է անձնավորության հանգստի կամ քնի հաշվին: Այսինքն, առողջության: Բայց...

Փաշինյանական իշխանությունը, ինչպես հայտնի է, որոշել է տաքսիների վրա էլ ՀԴՄներ դնել: Իսկ դա նշանակում է, որ հիմնական աշխատանքից հետո ուղևորափոխադրմամբ ընտանիք պահողների մեծ մասն այլևս չի զբաղվի դրանով կամ կգերադասի չզբաղվել:

Մի փոքր «խուճուճ» ձևակերպումներով, բայց նույնն է ընդգծվում նաև արհմիութենական բողոքի նամակի մեջ. «Ողջունելով ոչ ֆորմալ տնտեսությունը հարկային դաշտ բերելու կառավարության քաղաքականությունը՝ միևնույն ժամանակ փաստում ենք, որ այն անհնարին է դարձնելու հանրային ծառայողների համար նման ծառայություններում (էլեկտրոնային հարթակի միջոցով ուղևորափոխադրումներ, նույն ինքը՝ տաքսի վարել) ներգրավվելը, ինչը իր հերթին զրկելու է նրանց անհրաժեշտ լրացուցիչ եկամտից և ավելի է մեծացնելու սոցիալական լարվածությունը»։

Ի՞նչ անել: Հասկանալի է, մարդիկ բաց տեքստով փող են ուզում, ավելի ճիշտ՝ Փանաշինյանին խնդրում են, որ իրենց աշխատավարձերը բարձրացնի: Այլապես ստացվում է, որ փաշինյանական իշխանության վերին օղակներում գերպարգևավճարվող արտոնյալներն են, իսկ ցածր օղակներում՝ «նվազագույն զամբյուղի վրա» նստածներ: Դե, սա ավանդական է՝ կուշտը սովածին մանր է բրդում...

Հարկավ, չի կարելի բացառել, որ որդեգրած նախընտրական տրամաբանության մեջ Նիկոլ Փաշինյանը «բիրիքով գնի» ցածր օղակների այս ներկայացուցիչներին՝ խոստանալով, որ նրանց աշխատավարձերը կբարձրացնի: Ի վերջո, դա իր պոտենցիալ էլեկտորատն է, դրանք հիմնականում այն մարդիկ են, որոնց աշխատանքից ազատելու սպառնալիքով ուղարկում են ընտրատեղամասեր կամ, հակառակը՝ արգելում են ելնել փողոց ու արտահայտել իրենց դժգոհությունները:

Բայց այստեղ այլ հարցեր էլ են ծագում: Այդ հարցերի շարքում առաջինն այն է, թե ի՞նչ անեն մնացած բոլոր աշխատավորները, էլ չենք ասում՝ թոշակառուների մասին, որոնք ոչ պակաս նվազագույն եկամուտների վրա են «նստած», ի լրումն, անգամ արհմիություն չունեն, որպեսզի նման պահանջատիրական նամակներ ուղղեն կառավարությանը:

Վերջին հաշվով, բոլորս էլ Հայաստանում ենք ապրում: Այն Հայաստանում, որտեղ անհատի եկամուտները զգալիորեն հետ են ընկած պարենի, գյուղմթերքների գնային թռիչքներից: Երևի հույսը դնեն միայն անհատների վրա, օրինակ՝ «Արտ-լանչի», որ կարողանան, ասենք, 280 դրամով նորմալ ճաշել...

Հաջորդ հետաքրքրական պահն այն է, որ 2018-ին շատերն էին ոգևորվել Փաշինյանի պոպուլիստական ու առատ խոստումներով՝ մարված հայտարարել բոլոր վարկերը, նվազեցնել տոկոսադրույքները, զրոյացնել տուգանքները, էժանացնել գազն ու էլեկտրաէներգիան և այլն, և այդպես շարունակ: Բայց Փաշինյանն ինքը վարչապետ դառնալուց հետո սառը ջուր լցրեց բոլոր այդ դյուրահավատների վրա՝ հայտարարելով, որ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է»: Ու ընդհանրապես, Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը, ի լրումն ամենի, նաև սոցիալական չէ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պեսկովը հայտարարել է, թե ինչ է պետք ՌուսաստանինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Կապիկի միս ուտելուց հետո չորս մարդ է մահացել«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորըԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը