Երևան, 03.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Միշտ զգում եմ Գուգարքիս ներկայությունը, նա և կրտսեր որդիս են ուժ տալիս կյանքը շարունակելու». Գուգարք Օհանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, խելացի երեխա էր Գուգարքս: Փխրուն էր, հասկացող»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզանը՝ Գուգարքի մայրիկը: Նշում է՝ դպրոցական տարիներին ակնհայտ էր որդու սերը հումանիտար առարկաների նկատմամբ: «Ավելի շատ լսելով էր սովորում, քան կարդալով ու գրելով: Պատմություն առարկան էր շատ սիրում, խորանում էր դրա մեջ: Պատմությունը լավ գիտեր, գուցե դա պատճառ դարձավ, որ իր կյանքի գնով պաշտպանեց Գորիսն ու մեր հայրենիքը»:

Դպրոցն ավարտելուց հետո Գուգարքն ընդունվել է Մ. Խորենացու անվան համալսարանի իրավաբանության բաժինը, հասցրել է, թեկուզ կարճ ժամանակով, բայց վայելել ուսանողական կյանքը: «Անարդարությունն իր համար անհանդուրժելի էր, չէր կարողանում դրա հետ հաշտվել, ու պատահական չէր, որ որոշել էր ուսումը հենց այդ ուղղությամբ շարունակել: Սեր ուներ նաև սպորտի հանդեպ: Մարտ առանց կանոնների սպորտաձևում բազմաթիվ հաղթանակներ է գրանցել, պատվոգրեր և մեդալներ ունի»:

Գուգարքը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. մարտի 31ին: Սկզբում ծառայել է Խնձորեսկում, հետո Գորիսի «Զանգեր» զորամասում: «44-օրյա պատերազմի օրերին առանց մեզ ասելու գնացել էր զինկոմիսարիատ, փորձել էր մարտադաշտ հասնել, բայց, բնականաբար, չէր ստացվել: Ընկերները հետո են մեզ պատմել, որ այդ օրերին փորձել է մեկնել Արցախ և անգամ բարկացել է, որ իրեն մերժել են: Պատերազմի ժամանակ շատ անհանգիստ էր, գիշերները չէր քնում: Ասում էր՝ իմ ախպերները զոհվում են, ես ինչո՞ւ պետք է տանը նստեմ:

Իր ու եղբոր համար միշտ պատմական գրքեր էի կարդում: Հետո արդեն իրենք էին նույն գրքերը կարդում: Իրենց միշտ ասում էի, որ պետք է սեփական պատմությունը լավ իմանալ: Ես եմ իրենց ներշնչել այդ հայրենասիրությունը: Մեր արմատները Արևմտյան Հայաստանից են, և երևի մեր պատմած պատմություններն էլ իրենց մեջ սերմանեցին հայրենասիրություն, այդ ոգով իրենք դաստիարակվեցին»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր: «Այդ ժամանակ Գուգարքս արդեն փորձառու զինծառայող էր, մասնակցել էր նաև Սև լճի մարտերին: Մի անգամ իր հեռախոսում ցույց տվեց կադրեր. թուրքի դրոշն իրենցից մի քանի մետր հեռավորության վրա էր, այդ պահին սարսափեցի: Մեր վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 12-ի գիշերը՝ ժամը 23:00-ին: Հիմնականում ցերեկներն էր զանգահարում, բայց այդ օրը գիշերը զանգահարեց: Մեր զրույցը կիսատ մնաց, ասաց. «Մա՛մ, մի րոպե, ոնց որ մի բան էն չի»: Արդեն հանգստի ժամն է եղել, երբ թշնամին հարձակվել է: Ընկերն է պատմում՝ մեր աղոթքը վերջացրեցինք, անգամ ձորի մեջ այն լսվեց: Հետո տղաները ձայներ են լսել, հասկացել, որ հարձակում է»:

Գուգարքը մարտի է նետվել՝ վերցնելով իր PK-ն: Տղաները մեծ վնաս են հասցրել թշնամուն: Թշնամին մարտի է նետել «Յաշմա» հատուկ նշանակության ջոկատը: «Գուգարքը հինգ-վեց ժամ պայքարել է: Իրենք դիրքը պահել են երեք հոգով: Տղաս պայքարել է իր դիրքի համար ամբողջ գիշեր, պայքարել է ամեն գնով, ռացիայով զենք է ուզել, բայց չեն ուղարկել: Մեծ վնաս է հասցրել թշնամուն, վիրավոր զինվորներ է իջեցրել դիրքերից ու նորից բարձրացել, կռիվը շարունակել: Այդ ժամանակ արդեն ոտքից վիրավոր է եղել»:

Գուգարքը զոհվել է սեպտեմբերի 13-ին Իշխանասարում դիպուկահարի կրակոցից: Տիկին Ռուզանն ասում է՝ շատերն են լքել դիրքերը, իսկ չնահանջած տղաները պայքարել են մինչև վերջին փամփուշտը: Իշխանասարում անմահացած տղաների պատմություններում կարմիր թելով անցնում են հետևյալ խոսքերը՝ տղաներին օգնության չեն հասել, նրանց թիկունքը բաց է մնացել: Նրանց զոհվելուց հետո հարուցված քրեական գործերն են, որ պետք է հարցերի պատասխաններ տան, բայց, ավաղ, «ջուրն այդպես էլ չի կարողանում գտնել իր ճանապարհը», բայց արդարության հաստատման հույսը ծնողները չեն կորցնում, չնայած, որ դա էլ սփոփանք դառնալ չի կարող: «Պատիժ է լինելու բոլոր մեղավորներին, որոնք մեր «նժդեհ տղաներին» մենակ թողեցին»,-ասում է Գուգարքի մայրիկը:

Գուգարքը տուն է «վերադարձել» զոհվելուց օրեր անց՝ 95 տղաների հետ: Մայրիկն ասում է՝ կարծես քնած լիներ, մխիթարություն է իրենց համար նաև այն, որ թշնամին որևէ կերպ չի պղծել իրենց որդու մարմինը:

Փնտրելու մի քանի օրերի ընթացքում ընտանիքը որևէ կոնկրետ տեղեկություն չի ունեցել որդու գտնվելու մասին: «Հայրիկը պատերազմի լուրը լսելուն պես ճանապարհվեց Գորիս: Ես այդ ժամանակ ասում էի՝ եթե Գուգարքը ողջ լիներ, որևէ տարբերակով մեզ լուր կտար: Մայրական սիրտս ինչ-որ բան էր զգում: Այդ օրն աղավնին եկավ, մեր բակում նստեց, լուր էր բերել»: Բայց լուրը բարի չէր, տիկին Ռուզանի որդու զոհվելու բոթն էր:

Տղաներն են շատ հետո պատմել Գուգարքի ընտանիքին, որ նրանց որդին ծառայության ժամանակ էլ անընդհատ սպորտով էր զբաղվում՝ լիներ զորամասում, թե դիրքերում: «Տղաներին էլ է քաջալերել, որ սպորտով զբաղվեն, պարապ չմնան: Ասում են՝ երբ դիրքեր էին բարձրանում, տղաներին հորդորում էր, որ ամեն ինչին ուշադիր լինեն, ճանաչեն իրենց շրջապատը, որ վտանգի դեպքում կողմնորոշվեն: Ու հիմա երբեմն ինքս ինձ հարցնում եմ՝ նա շատ լավ էր ճանաչում տարածքը, ինչո՞ւ այսպես եղավ: Հետո հասկանում եմ, որ Գուգարքը երբեք չէր նահանջի, երբեք իր ընկերներին մենակ չէր թողնի»:

Կյանքը Գուգարքից հետո: «Ոչինչ չէի ուտում, չէի խմում: Գուգարքիցս հետո հայրիկս մահացավ, չդիմացավ այս ցավին: Իմ ցավը կրկնապատկվեց, երկու սար կորցրեցի: Գուգարքիս զոհվելուց առաջ էլ սկեսրայրս էր մահացել: Կարճ ժամանակում իրար հաջորդող հարվածներ ստացավ մեր ընտանիքը: Հայրիկը, եղբայրը անասելի ծանր են տանում Գուգարքի բացակայությունը, բայց փորձում ենք ուժեղ լինել: Ինձ ոտքերի վրա ամուր պահողը Գուգարքի պայծառ ոգին է, որն անընդհատ հետևում է ինձ: Միշտ զգում եմ իր ներկայությունը: Նաև Նարեկս՝ կրտսեր որդիս է ինձ ուժ տալիս: Այդ օրերին նա էլ ասաց՝ մա՛մ, ոչինչ չեմ ուտելու, չեմ խմելու: Ես սթափվեցի՝ մի տղայիս կորցրել եմ, մյուսին էլ կորցնե՞մ: Նարեկիս և Գուգարքիս ոգին կենդանի պահելու համար եմ ապրում: Մանկապարտեզում խոհարար եմ, բայց որոշել եմ ընդունվել Մանկավարժական համալսարան: Ուզում եմ սերունդներին պատմել Գուգարքի և բոլոր տղաների սխրագործությունների մասին»:

Հիմա Գուգարքի մասին պատմում են Զարթոնքում նրա անունով անվանակոչված փողոցն ու բնակիչների ջանքերով տեղադրված խաչքարը, դպրոցում նրա անունը կրող դասասենյակը: Սերունդներին նրանք են պատմելու յուրահատուկ անունով տղայի նվիրական կյանքի պատմությունը:

Հ. Գ.- Գուգարք Օհանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Արմավիրի մարզի հայրենի Զարթոնք գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազատությունը չի կարող լիարժեք լինել, երբ այն ուղեկցվում է վախnվ, ճնշմամբ և անվստահությամբ․ Նաիրի Սարգսյանի ուղերձը՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համարՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան Մահացել է Հասմիկ ՄուրադյանըՀայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Չեմ կարող պատկերացնել, որ Իրանի ուղարկած նոր ծրագիրը ընդունելի կլինի․ Թրամփ ՈւՂԻՂ. Կուսակցություններն ի՞նչ համարների ներքո կլինեն քվեաթերթիկում. վիճակահանությունը սկսված էՀայաստանը պետք է դադարեցնի երկու լարի վրա խաղալու իր քաղաքականությունը, կանգնի Ռուսաստանի կողքին և թույլ չտա, որպեսզի Արևմուտքը քանդի մեր տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր ԱվետիսյանԻրանն ԱՄՆ-ին առաջարկել է մեկ ամսվա ընթացքում պայմանավորվել շրջափակման վերացման շուրջ. Axios Աֆրիկայի արևային էներգիայի բումը խթանվում է էժան չինական վահանակներով, սակայն այդ դարաշրջանն ավարտվում էԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանի հաղթական գոլը 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը պարգևեց Սլովանին Հրդեh Կուրղինյան փողոցում․ կան տnւժածներ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. 21-ամյա վարորդը մահացել էԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պարսպին․ կա զոհՄայիսի 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 12-ին և 13-ին լույս չի լինելու. հասցեներԻրաքը նշել է Հորմուզի նեղուցում ճգնաժամի ավարտից հետո նավթի արդյունահանման և արտահանման վերականգնման ժամկետըՈ՞ր 6 խախտումների համար վարորդներից կհանվի 2 տուգանային միավորՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետըՈրո՞նք են երիկամներում քարերի հիմնական նշաններըՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայրԳիտնականները փրկարարական գործողության ավարտից հետո կորցրել են կապը Թիմի անունով սապատավոր կետի հետՁերբակալվել է մի տղամարդ, ով առնետի թույն էր լցրել մանկական սննդի մեջԼիբանանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 659-իՋերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովՏուապսեում ծովը մաքրում են նավթից՝ հերթական հրդեհի ծխի ֆոնինՎագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը. ինչպիսի՞ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցինԱհազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 37-րդ փողոցում տուն է այրվումՓրկարարները Երևանում վիրավnր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածիցԵրկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանում մարդասիրության ճգնաժամ է․ Արամ ՎարդևանյանՍալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՊաշտոնական․ Շիրակի գլխավոր մարզիչը հրաժարական է տվելԳերմանիայի կանցլերը չի ժամանի Հայաստան․ DPAՄարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Իշխանությունն արժեզրկված է․ ինչո՞ւ է պետք փոխել սուպերվարչապետական համակարգը. Էդմոն ՄարուքյանԷլեկտրական ցանցերը զավթեցին Կարապետյանից որ ինչ անեն. հարցում Իջևանում Սփյուռքի մեր հայրենակիցները դուրս են մղվում Հայաստանի կյանքից․ Ատոմ ՄխիթարյանԱյս փուլում նպատակահարմար չենք համարում որևէ ընդդիմադիր ուժի քննադատությունը․ Մենուա Սողոմոնյան Անհետ կորած երեխային հայրը գտել է պահարանի հետևիցՓափուկ բարձով՝ ցեղասպանություն. Հովհաննես ԻշխանյանԸստ Փաշինյանի, եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է․ տեսանյութ Փաշինյանը միտումնավոր սրում է ՀԷՑ-ի շուրջ վեճըԱյս իշխանությունը գաղափարական փլուզման եզրին է․ Հրայր ԿամենդատյանԱրևմուտքն ամեն ինչ անելու է Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու համար Ըստ այս վարչախմբի՝ ՀՀ տարածքը թուրքական է, մերը չէ․ Ավետիք ՉալաբյանԲաքուն սպառնում է շարունակել իր ջարդարարությունները Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Երևան չի գա Թոշակի բարձրացումը ընտրակաշա՞ռք. հարցում