18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողները օգոստոսի 17-ին, ժամը 23.55-ին, Վազգեն Սարգսյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Ուղևորներից մեկը դրսևորել է կասկածելի վարքագիծ, ապա պարեկների հարցին ի պատախան հայտնել է, որ մոտը թմրամիջոց կա: Վարորդը և երկու ուղևորները, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Անձնական խուզարկությամբ 18-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել են մոխրացված հետքերով կաթուցիչ և մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



