Թբիլիսիում շենք է փլուզվել. կան զոհեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում փլուզվել է կիրառական մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ինստիտուտի շինության մի մասը։ Փլուզումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ ապամոնտաժման աշխատանքների ժամանակ։ Փլատակների տակ 4 մարդ է մնացել։ Նրանցից մեկին հաջողվել է փրկել։ Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների գործակալությունը, մնացած 3-ը զոհվել են։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները եւ շտապ օգնությունը, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Շենքը, որի մի մասը փլուզվել էր, պետք է վերակառուցվեր եւ բարձրանար մի քանի հարկով։ Լրատվամիջոցները հայտնում են, որ բանվորներն աշխատել են 24-ժամյա ռեժիմով։
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



