Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Awesome Sunrise մրցույթն ամփոփվեց․ Ջերմուկում և Զանգակատուն համայնքում ջերմացնող համակարգ և արևային կանգառ կկառուցվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shtigen Group-ի ու Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնության հայտարարած մրցույթի հաղթողները հայտնի են։ «Sun collector» և «Արևային կանգառ» նախագծերի հեղինակները դրամաշնորհ (300 000-ական դրամի չափով) ստացան իրենց գաղափարներն իրագործելու համար։ 

Ջերմուկում իրականացվելիք «Sun collector» նախագծի հիմքում թիթեղյա տարաներից կազմված արևային սարքի ստեղծումն է, որը հարմար կլինի կիրառել ջեռուցման նվազ հնարավորություն ունեցող վայրերում՝ հեռավոր գյուղերում կամ դիրքերում՝ ներսի օդը տաքացնելու համար։ Իսկ «Արևային կանգառը» կկառուցվի Զանգակատուն համայնքում։ Այստեղ, շնորհիվ արևային մարտկոցների, մշտապես լուսավոր կլինի, ճամփորդողներն էլ հնարավորություն կունենան դադար առնել։  

«Արևային կանագառը նախագծելիս ոչ մի անձնական շահ չեմ հետապնդել, դեռ ավելին՝ ուզում եմ, որ այս ծրագիրը ոգևորիչ լինի  համայնքները զարգացնելու, վերականգնվող էներգետիկ աղբյուրներից օգտվելու և բնության մասին հոգ տանելու տեսանկյունից։ Այս կանգառը գրավիչ կլինի նաև զբոսաշրջիկներին, որտեղ կարող են հանգստանալ, շունչ քաշել, պատսպարվել արևից ու անձրևից։ Այստեղ միշտ լուսավոր կլինի՝ բջջայինը լիցքավորելու հնարավորությամբ»,- նշեց «Արևային կանգառ» նախագծի հեղինակ Գևորգ Մարգարյանը։ 

«Sun collector»-ի հաղթող Գոռ Ավագյանն էլ կարևորեց գաղափարի՝ այլ մարզերում ու բնակավայրերում տարածվելու հեռանկարը․ «Ջերմուկում արդեն սկսել ենք հավաքել թիթեղյա տարաները, որ սկսենք կյանքի կոչել նախագիծը։ Մարդիկ շատ ոգևորված են՝ լսելով, թե ինչ նպատակ ունենք։ Հույս ունեմ՝ գաղափարն ընթացքում կզարգանա ու կտարածվի, և այլ համայնքներ ևս կսկսեն նման նախագծեր իրագործել»։

Awesome Sunrise մրցույթը Shtigen Group-ի «Արևածագ» նախագծի և Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնության համագործակցության արդյունքն էր։ 

Ծրագրի նպատակը Հայաստանի մարզերի ստեղծարարներին (առանց տարիքային սահմանափակման) համախմբելն էր՝ ձեռքի տակ եղած միջոցներով նախագծելու, ստեղծելու կամ ներդնելու էներգիայի այլընտրանքային ինքնաշեն աղբյուրներ՝ այդպիսով նպաստելով էներգետիկ անկախության գաղափարի տարածմանը։

Մրցույթի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերից 2 տասնյակ հայտ է ներկայացվել։

«Մեր երկրի առջև ծառացած էներգետիկ ու բնապահպանական մարտահրավերները ստիպում են մեզ համախմբել ջանքերը, ուստի շատ մեծ ոգևորությամբ սկսեցինք այս նախագիծը։ Մեր կազմակերպությունը նախկինում ուներ բնապահպանական նախագծեր ֆինանսավորելու փորձ, սակայն սա առաջին անգամ էր, որ բնապահպանականին զուգահեռ նաև էներգետիկ լուծումներն էինք հաշվի առնելու։ Վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանում ամենամեծ պատմություն ունեցող ընկերությունը՝ Shtigen-ը, պարզվեց՝ ունի այն բոլոր մտահոգություններն ու արժեքները, որոնք մեզ համար ընդունելի են»,- նշեց Awesome Nature Armenia բնապահպանական նախաձեռնության հոգաբարձու-համակարգողներից Վահե Սալահյանը։

Shtigen Group-ի հանրային կապերի բաժնի ղեկավար Արփի Հարությունյանի խոսքով՝ Awesome Sunrise նախագիծը պատասխանատվության նոր նշաձող է սահմանում, և այն ընկերութունների խմբի կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում է կյանքի կոչվել։

«Դեռ Արցախում էինք որոշել իրականացնել այս նախագիծը՝ նպատակ ունենալով էներգետիկ ճգնաժամը գոնե փոքր-ինչ տանելի դարձնել մեր հայրենակիցների համար։ Բայց սեպտեմբերյան դեպքերը փոխեցին նաև մեր ծրագրի հունը։ Գաղափարից, սակայն, չհրաժարվեցինք,- նշում է Արփի Հարությունյանը,- Այս հարափոփոխ աշխարհում և հատկապես այս տարածաշրջանում մեր երկիրն ապահովագրված չէ նաև էներգետիկ ճգնաժամից, և որքան պատրաստված լինենք այդ թվում միկրո մակարդակում, այնքան անցնցում կլինի հաղթահարման ընթացքը։ Մեր ընկերության արժեքներից բխում է նաև նորարար գաղափարները խրախուսելը, հետևաբար այս համատեքստում նպատակները լիարժեք համընկնում էին»,- ասաց Արփի Հարությունյանը։

Մրցույթն ամփոփվեց Shtigen-ի գրասենյակում, հաղթողները ստացան հավաստագրերը, կազմակերպիչներն էլ քննարկեցին համատեղ նոր ծրագրեր իրագործելու հետագա քայլերը։ 

Ֆինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՄիկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալովԵվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա