Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքվին անհանգստացնում է Հայաստանում հնարավոր իշխանափոխությունը․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru-ն իր «Դեպի պատնեշ. ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում Հայաստանով անցնելիք ճանապարհից» վերնագրով հոդվածում գրում է, որ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե որոշվել է մի կողմ դնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցը։ «Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք այդ կետը հանել խաղաղության համաձայնագրից և տեղափոխել հետագա փուլ։ Մենք չենք ցանկանում բարդացնել փաստաթղթի վրա աշխատանքը»,- ընդգծել է նա՝ հավելելով, թե Բաքուն շարունակում է պնդել, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը, որտեղ հղումներ կան Ղարաբաղին: Ավելի ուշ Հայաստանն է հայտնել, որ կողմերը որոշել են հետաձգել ոչ միայն «Զանգեզուրի միջանցքի», այլ ընդհանրապես տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների հարցը։ Իսկ որո՞նք են այս ամենի պատճառները:

«Զանգեզուրի միջանցքը» ճանապարհ է, որը նախատեսվում էր կառուցել Հայաստանի Սյունիքի մարզով, որը թույլ կտար Ադրբեջանին ցամաքային կապ հաստատել Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Բաքվում նախագիծը քննարկելիս անընդհատ շեշտվում է, որ այն պետք է հատուկ կարգավիճակ ունենա, այսինքն՝ Հայաստանի իշխանությունները չպետք է մաքսատուրքեր գանձեն ու սահմանային ստուգումներ անցկացնեն։ Երևանը կտրականապես մերժում էր այդ պահանջները՝ դրանք որակելով որպես հարձակում ինքնիշխանության դեմ: Միաժամանակ, Ադրբեջանն իր տարածքում շատ բան է արել այդ նախագիծն իրականացնելու համար։ 2024 թվականի սկզբի դրությամբ երկաթուղու պատրաստ լինելը կազմել է 45 %, ճանապարհինը՝ 80 %։ Իլհամ Ալիևը ևս վճռականություն է դրսևորում այդ նախաձեռնությունն իրականացնելու համար: «Զանգեզուրի միջանցքը միանշանակ բացվելու է՝ անկախ նրանից՝ Հայաստանը ուզում է, թե ոչ»,- հայտարարել էր նա։

Ներկայում Ադրբեջանի դիրքորոշման կտրուկ փոփոխության պատճառները կարող են լինել մի քանիսը: Մի կողմից՝ անցյալ աշնանը Բաքուն համաձայնել է հաղորդակցություն հաստատել Իրանի հետ, և կողմերը սկսել են կառուցել ճանապարհային կամուրջ և մաքսային ու սահմանային անցակետ։ Հասկանալի է, որ Իրանով ճանապարհի դեպքում որևէ հատուկ կարգավիճակի մասին խոսք չկա, սակայն Ադրբեջանի համար խնդրի սրությունը, այնուամենայնիվ, նվազել է, և «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը դարձել է ավելի քիչ կրիտիկական։ Մյուս կողմից՝ հիմա Ադրբեջանի համար կարևոր է բարելավել իր միջազգային իմիջը։ Բանն այն է, որ նոյեմբերին Բաքվում կանցկացվի ՄԱԿ-ի կլիմայական COP29 ներկայացուցչական համաժողովը։ Հասկանալի է, որ Իլհամ Ալիևը այս ընթացքում չի ցանկանում անհարկի քննադատություն լսել, իսկ Հայաստանի վրա ճնշումների նվազումը կարող է դրականորեն ընդունվել խոշոր տերությունների և միջազգային կառույցների կողմից։ Երրորդ պատճառն այն է, որ Հայաստանի վրա ճնշումը հակազդեցություն է առաջացնում, Երևանում բողոքի տրամադրություններն ուժեղանում են: Այս գարնանը հանրապետությունում եղել են մի քանի բազմամարդ հանրահավաքներ, որոնց մասնակիցները պահանջում էին Ադրբեջանի հետ բանակցություններում ավելի ամուր պաշտպանել հանրապետության շահերը։

Միանգամայն հնարավոր է, որ Բաքուն որոշել է թուլացնել ճնշումը, որպեսզի դա չհանգեցնի իշխանափոխության, քանի որ Հայաստանի նոր ղեկավարները կարող են ավելի քիչ զիջող լինել։ Այդ առումով հետաքրքիր է, որ «Զանգեզուրի միջանցքից» հրաժարվելու հետ միաժամանակ ադրբեջանցիները մեկ սահմանային դիրք են թողել Տավուշի մարզի հայկական Բերքաբեր գյուղի տարածքում։ Հասկանալի է, որ այս ժեստն, ըստ էության, խորհրդանշական է, բայց կարևոր է քաղաքական հռետորաբանության տեսանկյունից։ Հայաստանի ներսում Փաշինյանի հակառակորդների համար հիմա ավելի դժվար կլինի քննադատել նրան ազգային շահերը միակողմանի զիջելու համար: Ամեն դեպքում, այժմ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն ավելի իրատեսական է դարձել։ Այնուամենայնիվ, խոչընդոտները դեռ մնում են։ Այսպես, իշխող կուսակցության փոխնախագահ, Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ հանրապետությունը մտադիր չէ Ադրբեջանի պահանջով փոխել Սահմանադրությունը։ Իսկ ի՞նչ են ասում փորձագետները: Հայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանը կարծում է, որ խաղաղության պայմանագրի հեռանկարները մշուշոտ են։

«Ադրբեջանը պահանջում է վերանայել Սահմանադրությունը, բայց դա բավականին դժվար է անել։ Նիկոլ Փաշինյանը գրչի մի հարվածով չի կարող հարցը լուծել, անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել, բայց այդ գաղափարին ժողովրդական աջակցություն չկա, ուստի առայժմ ամեն ինչ սառեցված է անորոշ ժամանակով»,- նշել է նա։ Զրուցակիցը նաև հավելել է, որ Ադրբեջանն ամբողջությամբ չի հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» նախագծից, խոսքը վերաբերում է հարցը ժամանակավորապես փակագծերի մեջ առնելուն: «Բաքուն Հայաստանի հետ հարաբերություններում հետևողական է գործում։ Որոշ զիջումների է հասնում, հետո նոր պահանջներ է առաջ քաշում։ Փաշինյանն արդեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա զիջել մի քանի սահմանամերձ գյուղեր։ Հիմա կա պահանջների նոր բաժին, որից հետո նոր պահանջներ կհայտնվեն։ Սա մի տեսակ անվերջանալի գործընթաց է, Իլհամ Ալիևը փորձում է առավելագույնս օգտագործել ստեղծված իրավիճակը»,- ընդգծել է Քոչարյանը։

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն էլ ասել է, որ մոտ ապագայում կողմերը դժվար թե խաղաղության պայմանագիր ստորագրեն։ «Այսօր հիմնական խոչընդոտը մնում է Հայաստանի Սահմանադրությունը, որտեղ հավակնություններ կան Ղարաբաղի նկատմամբ։ Հասկանալի է, որ նման իրավիճակում Երևանի հետ դժվար է ինչ-որ պայմանավորվածություններ ամրագրել։ Միաժամանակ մենք տեսնում ենք, որ կողմերն իսկապես հավատարիմ են երկխոսությանը։ Կարծում եմ, որ մոտ ապագայում Երևանն ու Բաքուն կարող են ստորագրել ինչ-որ միջանկյալ փաստաթուղթ, մի տեսակ մտադրությունների հռչակագիր, որը ցույց կտա ապագա խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները։ Դա արդեն լուրջ հաջողություն կլինի»,- կարծում է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասելՄենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն