Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դավիթն անընդհատ ինձ հետ է, կարծես անընդհատ ինձ կանչի՝ գա՛նձս». ավագ սերժանտ Դավիթ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելացի էր Դավիթս: Բնավորությամբ հանգիստ էր, բայց նաև շատ ակտիվ: Ամեն հարցում, գործում ուզում էր առաջինը լինել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լյուդմիլան՝ Դավիթի մայրիկը:

Դավիթը ծնվել է Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն գյուղում: Այստեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը: Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը: Մայրիկը նշում է՝ որդին դպրոցում, դասարանում ևս փորձում էր միշտ առաջինը լինել: «Շատ էր սիրում իր գյուղը: Գյումրիում ծառայելու ժամանակ տետրի մեջ մի էջի վրա նկարել է Վերնաշենը, յուրահատուկ ջերմությամբ էր վերաբերվում իր գյուղին»: Տիկին Լյուդմիլան նշում է՝ իր երեք երեխաներն էլ սովորել են գյուղի դպրոցում, ավարտել այն գերազանցությամբ, հետո ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ:

«Դավիթս իր ուժերով ընդունվեց Պոլիտեխնիկական համալսարանի ծրագրավորման բաժինը: Սովորում էր գերազանց: Այդ մասնագիտությունն իր երազանքն էր, բայց, ավաղ, հասցրեց միայն մեկ կիսամյակ ուսանող լինել: Սպորտ էր շատ սիրում, հատկապես՝ ֆուտբոլ: Գյուղի ֆուտբոլի թիմում էր խաղում: Տղաներն անգամ ասում էին՝ հասակը գետնի վրա չի երևում, բայց այդ ինչ ֆուտբոլ է խաղում: Մի անգամ, երբ դեռ փոքր էր, եկավ տուն ու ասաց՝ գա՛նձս, մի սխալ բան եք արել: Երբ հարցրեցի, թե՝ ինչ, արձագանքեց՝ պետք է մանկուց ֆուտբոլի հաճախեի, կարող էի սպորտում մեծ հաջողություններ ունենալ: Շատ հետո նկուղում քաղցրավենիքի մի դատարկ տուփ գտա, որի վրա գրել էր բրազիլացի բոլոր ֆուտբոլիստների անունները: Այդ տուփը դրել էր նկուղում, երբ պատահական բացեցի ու հասկացա, որ Դավիթիս ձեռագիրն է, սկսեցի կարդալ: Տուփը հիմա տանն իր անկյունում դրված է: Չէր սիրում, երբ իր իրերին ձեռք էին տալիս, ամեն ինչ սրբությամբ էր պահում, ամեն ինչի հանդեպ շատ ուշադիր էր: Հիմա իր անկյունում այնքան իրեր կան, որ անգամ տեղ չի մնացել ինչ-որ նոր բան ավելացնելու:

Յուրահատուկ երեխա էր, դպրոցի ուսուցիչներն են փաստում՝ նման աշակերտներ շատ քիչ ենք ունենում: Հիմա իր ուսուցիչներից յուրաքանչյուրը դասարան մտնելիս պատմում է Դավիթի մասին: Նրան որպես կարգապահության օրինակ են բերում ցանկացած աշակերտի»: Որդին մայրիկին միշտ «գանձս»-ով է դիմել, ու պատահական չէ, որ Դավիթի զոհվելուց հետո նրա մասին լույս տեսած գիրքը մայրիկը վերնագրել է՝ «Դավիթ գանձս»: «Ինձ գանձս էր ասում, մամա չէր ասում, իր ապրած 20 տարվա ընթացքում երևի 20 անգամ ինձ մամա չի ասել, «գանձս»-ով էր դիմում: Դավիթս շատ ծնողասեր էր»: Դավիթը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 10- ին: Ծառայության առաջին վեց ամիսն անցել է Գյումրու ուսումնական զորամասում՝ հակատանկային մարտկոցում, հետո տեղափոխվել է Հադրութ: Դավիթն ավագ սերժանտ էր, դիրքի ավագ, դասակի հրամանատարի տեղակալ, տիրապետում էր ֆագոտ զենքին: «Շատ լավ էր տրամադրված զինվորական ծառայությանը: Մեկ օր չի տրտնջացել, մեկ օր անգամ չի ասել, որ չէր ուզենա ծառայել:

Դավիթը քույրիկից ու եղբորից փոքր է 12 և 10 տարով, նրանք իրենց երեխայի պես էին Դավիթին պահում, նա կարծես բոլորիս երեխան լիներ: Մի անգամ մեծ տղաս՝ Կարենս, Դավիթին ասաց՝ գերազանց սովորում ես, տարկետում ստացիր, ուսումդ շարունակիր: Դավիթը մերժեց՝ երբ տեսնում եմ, որ ինչ-որ տղա չի ծառայել, զարմանում եմ, տղան պետք է ծառայի, երկու տարի է, պարտքս կտամ, կգամ, ուսումս կշարունակեմ: Իր ծառայությունն էլ շատ լավ էր անցնում, ինքը գոհ էր, քանի որ սիրված ու հարգված էր բոլորի կողմից: Ընկերները շատ են պատմում, որ Դավիթը յուրահատուկ վերաբերմունք ուներ նորակոչիկների նկատմամբ, որևէ մեկն իրավունք չուներ անգամ ծուռ աչքով նայել նրանց, հակառակ դեպքում Դավիթին պատասխան պիտի տար»: Հետո սկսվեց պատերազմը: Ինչպես ծառայության ժամանակ, այնպես էլ պատերազմի օրերին Դավիթն այդպես էլ չդժգոհեց իրենց բաժին հասած դժվարություններից: «Հոկտեմբերի 5-ին իր 20-ամյակը մարտի դաշտում է նշել: Այդ օրը չզանգեց, հաջորդ օրը խոսեցինք, ասացի՝ Դա՛վ ջան, երեկ չզանգեցիր, որ 20-ամյակդ շնորհավորեի:

Զրուցեցինք: Օրումեջ էր զանգում: Հոկտեմբերի 8-ին հարցրեց՝ գա՛նձս, ի՞նչ են ասում, էս պատերազմին վերջ չկա՞: «Դավի՛թ ջան, բան չեն ասում»: «Ուզում եմ պատերազմը վերջանա, չեք պատկերացնում, թե ինչ տղաներ ենք կորցնում»»: Դավիթը եղել է Կարախամբեյլի կոչվող տեղամասում: «Ամենաբարձր դիրքում է եղել իր ֆագոտով: Իր անունը ֆագոտի կոնստրուկտոր էին դրել, ասում են՝ ֆագոտը քանդում, հավաքում էր: Իր կապիտանն է ասում՝ Դավիթն անվախ էր, միայնակ մտավ չեզոք գոտի, ՏՈՍ համակարգը ոչնչացրեց»: Դավիթը զոհվել է հոկտեմբերի 9-ին: «Հոկտեմբերի 8-ին բավականին երկար զրուցեցինք: Իբր հրադադար էր, մենք էլ մի քիչ հանգստացել էինք: Զոհվելու օրն իր հրամանատարի հետ նստել են զենքերը մաքրելու, կարգավորելու՝ մտածելով, որ մի քիչ հանգիստ է: Դիպուկահարը երկուսին էլ թիրախավորում է: Հիմա մտածում եմ՝ Դավիթս շատ ակտիվ էր մարտի դաշտում, և երևի իրեն հետևում էին»: Դավիթը շուտ է տուն «վերադարձել»:

«Զոհվելուց անմիջապես հետո կապիտանի կարգադրությամբ իրեն իջեցնում են Հադրութ, ճանապարհում Գորիս: Հոկտեմբերի 11-ին մենք արդեն իմացել ենք Դավիս մասին: Տեսել եմ իմ Դավիթիս, կարողացել եմ հրաժեշտ տալ»: Հիմա Դավիթը հայրենի գյուղում է՝ փոքրիկ պանթեոնում: «Գյուղում չորս զոհ ունենք, մեկ անհետ կորած»: Ապրելու ուժի մասին: «Եթե պատկերացնեմ, որ Դավիթս չկա, կարող եմ խելագարվել: Նա կարծես անընդհատ ինձ հետ է՝ իր ձայնը, իր կանչելը: Նա, կարծես, ինձ անընդհատ կանչի՝ գա՛նձս: Կարծես անընդհատ իրեն սպասեմ, սպասեմ, որ պետք է վերադառնա, չեմ ուզում պատկերացնել, որ չի գալու: Եթե մի քիչ ավելի խորը մտածենք, երևի կխելագարվենք: Դավիթից հետո առաջին օրերին ոչինչ չէի ուտում, անում էի դա մտածված, որ Դավիթիս մոտ գնամ: Բայց երեխաներս ասացին՝ մա՛մ, քո համար միայն Դավի՞թն էր, ախր մենք էլ կանք, չէ՞: Կարենս ասաց՝ եթե այսպես ես անելու, ուրեմն ինձ կմոռանաս, կիմանաս, որ էլ տղա չունես: Ու սկսեցի քիչ-քիչ հաց ուտել: Դավիթս մեր տան փոքրն էր, ես այնքան կապված էի իր հետ:

Իմ ընկերն էր, իմ գաղտնարանն էր, Դավիթն էր իմ գաղտնիքները պահողը: Զանգահարում էր ծառայության տեղից, հեռախոսին պատասխանում էի, ասում էր՝ ո՞նց ես, գա՛նձս, ի՞նչ է եղել: Պատասխանում էի՝ ոչինչ, արձագանքում էր՝ մի տեսակ ասացիր «ալո», քո Դավիթին չես կարող խաբել: Չէիր կարող իրենից ոչինչ գաղտնի պահել: Մի անգամ էլ աղջիկս մեր տանն էր, Դավիթս զանգեց, զրուցեցինք բավականին երկար, գնացի բակ, վերադարձա տուն, դեռ խոսում էի, զանգն անջատելուց հետո աղջիկս ասաց՝ մա՛մ, մենակ չասես, որ մինչև հիմա Դավիթի հետ էիր խոսում, այնքան հետաքրքիր է, թե ի՞նչ էիք այդքան երկար խոսում: Ու երկուսս էլ սկսեցինք ծիծաղել: Դավիթիս պետք է բոլոր նորությունները պատմեի, թե գյուղում բոլորն ինչպես են, ինչ նորություն կա, հակառակ դեպքում ձեռքից չէի պրծնի: Իր մասին այս հիշողություններն են ինձ ամուր պահում ոտքի վրա»:

Հ. Գ. - Ավագ սերժանտ Դավիթ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Վերնաշենի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան