Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Քերիի ու Ֆաբիուսի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ հեռախոսազրույցներ է ունեցել Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի իր գործընկերներ Ջոն Քերիի և Լորան Ֆաբիուսի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ զրույցում քննարկվել է ՄԱԿ-ում Սիրիայի վերաբերյալ նախատեսվող բանակցությունների հարցը: Կողմերը մտքեր են փոխանակել Սիրիայում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականցվող ռազմական գործողությունների վերաբերյալ:
Քերիի հետ զրույցից հետո Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ֆաբիուսի հետ: Այս անգամ ևս քննարկվել են սիրիական զարգացումներն ու այս թեմայով Ժնևում կայանալիք բանակցությունները:
1
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
4
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
5
Ծնողները վաճառել են իրենց նորածին երեխային՝ հեռախոս գնելու համար



