Հրազդան գետի սկզբնամասից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 122 հատ խեցգետնաորսիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են ձեռնարկվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ:
Միջոցառումների արդյունքում սույն թվականի օգոստոսի 9-ին Հրազդան գետի սկզբնամասից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 122 հատ խեցգետնաորսիչ՝ նշում են նախարարությունից:
Հայտնաբերված խեցգետնաորսիչները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, խեցգետինները բաց են թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



