ԶՊՄԿ-ն հրապարակել է տեղական գնումների վերաբերյալ տեղեկատվություն
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ծառայությունների գնումների շուրջ 30%-ը կատարում է Կապան և Քաջարան համայնքներից։
ԶՊՄԿ-ն հրապարակել է տեղական գնումների վերաբերյալ տեղեկատվություն։
2023թ․-ին ԶՊՄԿ-ն ապրանքներ է ձեռք է բերել Կապան և Քաջարան խոշորացված համայնքներում գրանցված 141, իսկ ծառայություններ՝ 28 մատակարարներից/ընկերություններից։
Ապրանքների 69 մատակարարները մարզում գրանցված արտադրողներ են, 72-ը՝ ներմուծողներ։
ԶՊՄԿ-ն հավատարիմ է տեղական մատակարարների և կապալառուների միջոցով գնումների ծավալն ավելացնելու իր հանձնառությանը։ Տեղական գնումների քաղաքականությունը նպատակ է հետապնդում խթանել մարզում զբաղվածության մակարդակի բարձրացմանը և նվազեցնել տեղական աշխատաշուկայի կախվածությունն Ընկերությունից։
Ընդհանուր առմամբ, ըստ միջազգային վիճակագրության` հանքարդյունաբերությունում մեկ ուղղակի աշխատատեղը ստեղծում է 4-6 անուղղակի աշխատատեղ։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



