Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


7-րդ դասարանի «Հայոց պատմությունը» հորով-մորով անելուց հետո անցել են 8-րդ դասարանին․ պատմաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Yerkir.am կայքի գլխավոր խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հայոց պատմության» 7֊րդ դասարանի խայտառակ, հակագիտական, հակահայ, նիկոլաթուրքական բազմաթիվ դրույթներ պարունակող դասագիրքը հորով֊մորով անելուց հետո նույնքան տխրահռչակ Սմբատ Հովհաննիսյանն ու նրա հետ ևս երկու հեղինակ արդեն պատրաստել են «Հայոց պատմության» 8֊րդ դասարանի նոր դասագիրքը։

ԿԳՄՍՆ-ի 1-ին հրամանում նշված է. «Կրկնակի փորձաքննության արդյունքների հիման վրա դասագիրքը չի հաղթահարել դասագրքի գնահատման համար սահմանված անցողիկ շեմը»։

Արդեն 1 ամիս անց` ԿԳՄՍՆ-ի 2-րդ հրամանում գրված է․ «Կրկնակի փորձաքննության արդյունքների հիման վրա դասագիրքը համապատասխանել էր չափորոշչի պահանջներին, սակայն գիտականության վերաբերյալ ներկայացվել էին դիտարկումներ, որոնք լրամշակելու նպատակով ներկայացվել էր հեղինակին: Որից հետո լրամշակված դասագիրքը կրկին ներկայացվել էր փորձաքննության, որի արդյունքում դասագիրքը հաղթահարել է գնահատման համար սահմանված անցողիկ շեմը: Նախարարություն է ներկայացվել դասագրքի լրամշակված տարբերակը»։

Այս «կոդավորված» տողերից արդեն իսկ կարող ենք ենթադրել, որ գործ ունենք Ժաննայի ու նրա հլու կամակատարների ձեռամբ սերունդներին ներկայացվող հերթական աղետի հետ։

Իմ տեղեկություններով` այս դասագիրքը նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ ու Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն են ուղարկել՝ փորձաքննության։ Իմացա, որ ցածր միավորներ է հավաքել, չի հաղթահարել։

Հետագայում, հավանաբար, մասնագետների կողմից արված դիտողությունների ու առաջարկությունների հիման վրա լրամշակել են, կրկնակի, իրականում՝ եռակի, փորձաքննություն են կազմակերպել, դարձրել «հաղթած» դասագիրք։

Պարզ է` հայակործան ուժերի ձեռքը ընկել է / տվել են լծակ, և կազմաքանդում են տառացիորեն ամեն ինչ` Էրդողան֊Ալիևի պահանջները մխրճելով նաև կրթական անչափ կարևոր ոլորտ, որով փորձելու են սերունդների գիտակցության մեջ ևս ամրագրել նիկոլաթուրքական ցեղասպանական հայեցակարգերը։

Ի դեպ, 8֊րդ դասարանի «Հայոց պատմության» պարագայում «զարմանալիորեն» կրկին գործ ունենք նախորդ տխրահռչակ դասագիրքը ստեղծող «Մասնակցային դպրոց» հիմնադրամի հետ, և, արդեն նախորդ բանավեճերից ծանոթ լինելով այդ կազմակերպության ներկայացուցչի հակահայ մոտեցումների հետ (տե՛ս այդ մասին բազմիցս խոսվել է հայ հեղինակավոր մասնագետների կողմից և ներկայացվել ավելի քան 60 էջ պարունակող խիստ բացասական կարծիք), արդեն ամեն ինչ պարզ է։

Հ.Գ. Այս անգամ դասագրքի հեղինակի կնոջ անունը, իբրև խմբագիր, դեռևս չկա նշված, և դեռ հայտնի չէ` էլի նախորդների նման ամուսինները գրելու են, կանայք` խմբագրելու՞։

Եվ մի բան էլ. դասագրքի հիմնական հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի կողքին, իբրև համահեղինակներ, գրված է ևս երկու անուն` բանասեր Ալա Խառատյան և արվեստաբան Զարուհի Հակոբյան։ Հարց` ովքե՞ր են այս անձինք, ի՞նչ վաստակ ու անցած ուղի ունեն, որ վերջիններիս վստահվել է այսչափ պատասխանատու գործ։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն