NASA-ի մարսագնացը սկսել է Մարսի վրա ավազի լաբորատոր ուսումնասիրությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆCuriosity մարսագնացը Մարսի վրա գրունտի նմուշներ է վերցրել մարսյան ավազից՝ կարմիր մոլորակի մակերևույթի կազմի հետագա ուսումնասիրությունների նպատակով: Այս մասին հայտնում է NASA կայքը:
Սարքը ավազի երկու հատիկ է վերցրել, որոնք կտեղափոխվեն լաբորատոր հատված՝ քիմիական և հանքային կազմն ուսումնասիրելու համար:
Սկսած 2015թ. նոյեմբերից՝ Curiosity մարսագնացը իր ուշադրությունը կենտրոնացրել է առաքելության գլխավոր նպատակի՝ Շարպ լեռան լանջին անսովոր ավազաբլուրների վրա: Դրանց ուսումնասիրությունն, ըստ գիտնականների, մոլորակաբաններին կօգնի հասկանալ, թե ինչ դեր է ունեցել ջուրը Մարսի ավազաբլուրների ձևավորման մեջ:
1
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
2
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



