Երևան, 10.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի հարցը լուծված չէ. Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Տավուշի մարզում սահմանազատում անցկացնելուց հետո էլ Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության շուրջ որևէ պայմանագիր կնքել Հայաստանի հետ, և նույնիսկ քննադատում է ԵՄ մեղմիկ հայտարարություններն այդ կապակցությամբ։

Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքի և շարունակական ջանքերի շնորհիվ թշնամության և բռնության էջը այժմ վերջնականապես կարող է շրջվել՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։ Ըստ եվրոպացի պաշտոնյայի, ով առաջիկայում կլքի այդ պաշտոնը, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է, իսկ միակ բանը, որ պակասում է, քաղաքական կամքն է, որն անհրաժեշտ է վերջնագծին հասնելու համար։ Կլաարն անդրադարձել է նաև Բաքվի առաջ քաշած կեղծ թեզերին, նկատել, որ երբեմն խաղաղության հասնելու համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպես, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։

«Ինձ համար սրանք բոլորովին այլ հարցեր են, որոնք հնարավոր չէ խառնել։ Առաջինն իրենց պապենական օջախներ ղարաբաղցի հայերի վերադարձին նպաստելն է, ինչը Ադրբեջանի պարտավորությունն է։ Երկրորդն այն հայերի հարցն է, ովքեր նախկինում ապրել են Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ Բաքվում, կամ ադրբեջանցիների, ովքեր նախկինում ապրել են Հայաստանում։ Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ ապրել են, կամ նույնիսկ վերադառնան այնտեղ, և դա նույնպես պետք է նորմալացման հետևանք լինի»,- նշել է Տոյվո Կլաարը, միաժամանակ հավելել, թե առաջնայինը արցախցի հայերի վերադարձի խնդիրն է։ Պաշտոնական Բաքուն անմիջապես է արձագանքել Կլաարին, անուշադրության մատնել նրա հարցազրույցում առկա ադրբեջանամետ մոտեցումները, կողմնակալ որակել որոշ հայտարարությունները՝ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձին առնչվող։

Ըստ Բաքվի, Կլաարի խոսքը հարված է այն կառույցի հեղինակությանը, որը Կլաարը ներկայացնում է: Ավելին, Ադրբեջանը ադրբեջանցիների վերադարձի մասին ճամարտակելով իսպառ բացառում է արցախցիների վերադարձի հնարավորությունը, ինչը ապացուցում է, որ այդ երկիրը բոլորովին էլ չի մտածում ոչ խաղաղության պայմանագիր կնքելու, ոչ էլ փոխզիջումների մասին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նախօրեին «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում էր նշել, որ Արցախի հարցը լուծված չէ, նույնիսկ չենք մոտեցել դրա լուծմանը։ Ըստ գեներալ-մայորի, հարցն այնպես են ձգել, որ առաջիկայում դրա լուծումը չի տեսնում։ Արշակ Կարապետյանը նշել է, նույնիսկ եթե Հայաստանի օրվա իշխանությունն ինչ-որ բան ստորագրի, Արցախի հարցը ծառանալու է, այնտեղ ապրելու են հայեր։

«Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել։ Ադրբեջանի վերնախավը, որն այսօր կա, գոյություն ունի հայատյացության շնորհիվ։ Երբ այդ հարցը չլինի, Ադրբեջանում ներքին իրավիճակը կտրուկ սրվելու է»,- ասել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Մի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ Կարապետյան2025-ին Թուրքիայից քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտեցել են խաղաղությանը․ արդեն շոշափում ենք այն գիծը, որից հետո խաղաղությունն անշրջելի է․ Նիկոլ Փաշինյան Ադրբեջանն ու ԱՄՆ–ն կընդլայնեն համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտում Ֆինանսական մեծ ներհոսքեր են տեղի ունենալու․ Փաշինյան TRIPP–ը ներդրումային ծրագիր է, որ իրականացվում է ՀՀ–ում, Ադրբեջանում TRIPP չկա. Փաշինյանը՝ փոխադարձության մասին Թեհրանը ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հաշվի կառնեն իր դիրքորոշումը Հայաստանից մեկնող բեռնատարների հերթերը կկարգավորվեն սահմանին Վարչապետ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը քննարկել են «Միջին միջանցքի» երկայնքով համագործակցության ընդլայնումը Սպերցյանը վնասվածք է ստացել Վենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր ՄիքայելյանՀայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան․ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան Թրամփը, Փաշինյանը և Ալիևը վերջ դրեցին տարիների պատերազմին․ տարածաշրջանը խաղաղության մեջ է․ Վենս «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետ«Ալեկոծության մեջ է մեր առագաստը, սակայն վախը չի պատել մեզ». Սրբոց Ղևոնդյանց քահանայից տոնին Մայր Աթոռում Սուրբ Պատարագ մատուցվեց (տեսանյութ) Վթար՝ Բաբաջանյան փողոցում. վարորդները և ուղևորները հիվանդանոցում են Մենք Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ենք ստորագրել. Վենս 27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել Խաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանԱ Սերիա․ 24-րդ տուրի բոլոր գոլերը (տեսանյութ) Սաստիկ բքի պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են Պատանի հրաձիգները Երևան են վերադարձել ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով Երևանում օտարերկրացին սպառնացել է սպանել դստերը. ոստիկանները կանխել են ողբերգական զարգացումները Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու 21-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներ Էլինա Ավանեսյանը առաջադիմել է 11 հորիզոնականովԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Խոշոր ավտովթար․ կա 4 վիրավոր Ստախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանՎենսը հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. «MAN» մակնիշի բեռնատարը «Վան» ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահըՉեղարկվել է Մոսկվա-Երևան ուղղության երկու չվերթ Հայտարարագրման օրենքը շպրտել աղբարկղը. ավտորիտարիզմը պետք է մերժվի․ Էդմոն ՄարուքյանՈրպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Լիանա Արաբյանը ԱՄՆ-ում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր պարոն Վենսի այցից հետո, եթե Հայաստանը կարողանա վճարել. Աշոտ ՄարկոսյանՈղբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ալագյազ-Ջամշլու մերկասառույց ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. մահացածը վարորդներից մեկի մայրն էԻրեն զգուշացրել եմ, որ տեղեկություններ չկան սկսվող պատերազմի մասին, բայց հորդորում եմ վստահել սեփական հետախուզական փաստերին․ Արշակ ԿարապետյանՊետությունը դառնում է խոցելի, երբ ղեկավարը դիվանագիտությունը փոխարինում է ներքին PR-ով. Ալիկ ՍարգսյանԱՄՆ փոխնախագահը ժամանել է Բաքու (տեսանյութ) ՌԴ-ում փետրվարի 10-ից Telegram-ի գործունեությունը կսահմանափակվի Դոլարի փոխարժեքը կայուն է. Եվրոն շարունակում է թանկանալ Վենսն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային Հայաստանի ռազմավարական մետաղները և ԶՊՄԿ-ի դերը տնտեսությունումՓաշինյանի խաղաղությունը Թուրքիային և Ադրբեջանին ամեն ինչ զիջելու միջոցով է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում բացեց երկրորդ տարածքային գրասենյակըԱդրբեջանն օգտագործում է Բաքվի բանտերում գտնվող հայերի թեման՝ ՀՀ-ին ագրեunրի, օկnւպանտի և հանցագnրծի կարգավիճակի մղելու համար. Տիգրան Աբրահամյան