Երևան, 02.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի շուրջ իրավիճակը կայուն ծանր է և դա պայմանավորված է իշխանության դիլետանտությամբ. Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանում բողոքի գործողությունները կապված են երկու գործոնների հետ. առաջինն անվտանգության հարցն է, որը գործող իշխանությունը չի կարողանում ապահովել բնակչության համար։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը այդ մասին ասել է «Ալ Ջազիրա» միջազգային հեռուստաընկերության թղթակից Ֆահիմ Ալ-Սուրանիին տված հարցազրույցում։Երկրորդ գործոնը, ըստ պաշտպանության նախկին նախարարի, սոցիալական հարցերն են, որոնք կրկին լուծված չեն։

Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, ըստ գեներալ-մայորի, պետք է հասկանալ, որ Հայաստանի շուրջ իրավիճակը կայուն ծանր է, և դա պայմանավորված է հիմնական սուբյեկտիվ գործոններով՝ իշխանության դիլետանտությամբ։

«Այն աշխարհաքաղաքական փակուղին, որում հայտնվել է Հայաստանը, բնականաբար բողոքի տրամադրություններ է հարուցում։ Վերջին վեց տարում դիլետանտ իշխանությունը պարբերաբար արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերում սխալներ է գործել։ Որպես հետևանք՝ մենք պարտություն կրեցինք պատերազմում, ապա իշխանությունը հանձնեց Արցախը։ Վեց տարում մենք կորցրինք մեր ընկերներին, այնպիսի ռազմավարական գործընկերոջ, ինչպիսին Ռուսաստանն է։ Նոր ընկերներ մենք ձեռք չենք բերել։ Կան կարեկցող երկրներ, բայց ոչ ավելին»,- նշում է Արշակ Կարապետյանը՝ նկատելով, որ Ռուսաստանը կայունության կողմնակից է տարածաշրջանում, մինչդեռ մյուս երկրները տարածաշրջան մուտք գործելու համար անկայունություն են սերմանում, և ամենը ներքաղաքական իրավիճակի վրա է ազդում։

Արշակ Կարապետյանի կարծիքով՝ մշտական զիջումները Ադրբեջանին նսեմացնում են ՀՀ բնակչության մեծ մասի արժանապատվությունը։ Նախկին նախարարը որպես օրինակ հիշեցրել է Գերմանիայի օրինակը, որն Առաջին աշխարհամարտում պարտվեց, նվաստացուցիչ խաղաղություն կնքեց, իսկ դա ավելի մեծ պատերազմի հանգեցրեց 1941թ.։

«Կարծում եմ՝ մեր տարածաշրջանում նույնական իրավիճակ է»,- նկատում է Կարապետյանը։ Պաշտպանության նախկին նախարարը խոսել է նաև արտաքին քաղաքական հարցերից, նշել, թե Հայաստանի իշխանությունը փորձում է գնալ Արևմուտք, բայց Արևմուտքում մեզ չեն սպասում։

«Երբ պաշտպանության նախարար էի, հարց տվեցի՝ ինչ հիմնավորումներ կան Արևմուտք գնալու, ոչ ոք չպաստախանեց։ Իշխանավորների միակ նպատակը հնարավորինս երկար աթոռին մնալն է։ Արևմուտքը պատրաստ չէ Հայաստանին ընդունել ԵՄ, ՆԱՏՕ։ 15 տարի Թուրքիան սպասեց, նրան չընդունեցին։ Վրաստանը 10 տարի է սպասում, իսկ այսօր սահմանափակումներ են մտցվում։ Վրացական «Բորժոմին» խմում են Վրաստանում, Եվրոպայում չեն խմում»,- պատկերավոր արձանագրել է գեներալ-մայորը, ընդգծել, թե արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն իրականացնելու համար լուրջ հիմնավորումներ են անհրաժեշտ։

«Եվ գլխավոր հարցն է, արդյո՞ք մեզ սպասում են Եվրոպայում։ Հենց Հայաստանը սկսեց թեքվել, կորցրեց Արցախը։ Զուգահեռներ անցկացնելով՝ հիշենք Վրաստանը, որ կորցրեց Աբխազիան, Օսեթիան։ Նույն էլ Ուկրաինան, երբ սկսեց շարժվել դեպի Արևմուտք, կորցրեց Ղրիմը։ Բայց դա աղետի կեսն է։ Մենք պատմականորեն միշտ եղել ենք Ռուսաստանի հետ։ Եվ եթե այսօր Հայաստանը պետականություն ունի, դա Ռուսաստանի արժանիքն է։ Ոչ միայն պետություն, այլև հայեր չէին լինի այդ տարածքում»,- նշել է Արշակ Կարապետյանը՝ փաստելով, որ ՀՀ իշխանությունների արածն ավանտյուրա է, քանի որ նույնիսկ տարածաշրջանի երկրները, անգամ Թուրքիան, Վրաստանը դեմ են, որ Արևմուտքը գա տարածաշրջան, հարցեր լուծի։

Նախկին նախարարի կարծիքով՝ Արցախի հարցը լուծված չէ, նույնիսկ չենք մոտեցել դրա լուծմանը։ «Ընդհակառակը, այնպես ենք ձգել, որ առաջիկայում դրա լուծումը ես չեմ տեսնում»,- նշում է Կարապետյանը՝ հավելելով, որ 1994թ., երբ ստորագրեցին զինադադարի փաստաթուղթը, 30 տարի այդ տարածքում ոչ մի ադրբեջանցի չի եղել։ Բոլորը կարծում էին՝ հարցը լուծված է։ 30 տարի Ադրբեջանը չէր համաձայնվում, բանակցությունները գնում էին, մշտապես պնդում էր, դա իր տարածքն է և, ի վերջո, 30 տարի անց զավթեցին Արցախը։

«Ասել, թե այդ էջը շրջված և փակված է, սխալ է։ Նույնիսկ եթե այսօրվա մեր իշխանությունը ինչ-որ բան ստորագրի, Արցախի հարցը ծառանալու է, այնտեղ ապրելու են հայեր։ Մենք ունենք ճանապարհային քարտեզ՝ ինչպես դա անել։ Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել դա։ Ադրբեջանի վերնախավը, որն այսօր գոյություն ունի, դա հայատյացության շնորհիվ է։ Երբ այդ հարցը չլինի, Ադրբեջանի ներքին բողոքները սկսվելու են»,- արձանագրել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը։ Կարապետյանը դրական է գնահատում Պաղեստինը ճանաչելու որոշումը, միաժամանակ նկատում՝ հարց է ծագում՝ ինչու հնարավոր չէր ճանաչել Արցախը։ Հայերի մեծ մասն այդ հարցն ունի։

«Ես ճիշտ եմ համարում Պաղեստինի ճանաչումը։ Այդ ժողովուրդն իրավունք ունի ապրել, ինչպես ինքն է ցանկանում։ Պաղեստինցիները շանս են ստացել և պետք է մինչև վերջ պայքարեն, հասնեն անկախության։ Ես բարի նախանձով եմ նայում, թե ինչպես է պաղեստինցի ժողովուրդը պայքարում իր երկրի համար։ Պաղեստինը վաստակել է անկախության իրավունքը»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք. ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հեռացավ պաշտոնից Մոսկովյան հանդիպման բաց ուղերձները. ինչո՞ւ է Հայաստանը կանգնած էներգետիկ և տնտեսական վտանգի առաջ․ Էդմոն ՄարուքյանՀԱԿ-ը և մենք բոլորս պետք է կանգնենք մեկ ճակատում որպես անկախական ուժեր. Էդմոն Մարուքյան Փաշինյանը չունի քաջություն նայելու զnհված զինվորների ընտանիքների աչքերին, քանի որ գիտի, որ խոստացել էր խաղաղություն, բայց բերել է երեք պատերազմ․ Արթուր Ավանեսյան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլոբալ դաշինքի 2026 թվականի տարեկան համաժողովին Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում. Հայտարարվել է «1 ԲԻՍ» Մեր ապագան կախված է ոչ միայն խիզախությունից, այլ նաև խելացի կառավարմամբ կառուցված, ժամանակակից պահանջներին համապատասխանող մարտունակ բանակից. Նաիրի Սարգսյան 370 շահառու կօգտվի բնակարանային ապահովության և այլ ծրագրերի ֆինանսական աջակցությունից Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգը 26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը Ազնվացեղ եղջերուների վարքագիծը անկանխատեսելի է. ՇՄՆ-ն խնդրում է չմոտենալ բնակավայրերի մոտ հասած կենդանիներին Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցին Նարեկ Կարապետյանը Արթուր Ավանեսյանի և կուսակցության մյուս անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոնՀայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները Ախուրյանի ոստիկանների բացահայտումը. տաքսու մեջ թողնված խոշոր գումարը վերադարձվել է Կրակոցներ՝ Արարատում, վիրավոր կա, հայտնաբերվել են 55-ից ավելի պարկուճներ, վնասված մեքենաներ Եկել ենք խոնարհվելու ձեր առաջ, եկել ենք պատվի առնելու, տղերք. Համահայկական ՃակատՆոր մանրամասներ Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից Դեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այնՀավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանՄենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻրանը միջնորդներին է փոխանցել պшտերազմի դադարեցման պայմանները․ Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար Կալլասն իր տգիտությամբ խայտառակել է Եվրամիությունը․ Զախարովա Եղանակը կփոխվիԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԹրամփը վերջնագիր է ներկայացրել Իրանին Աուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Մակրոնը հորդորել է Թրամփին ավելի քիչ խոսել Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Փաշինյանը նոր նվերներ է ստացել. ի՞նչ արժեն դրանք Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Որոնում են խորհրդավոր կերպով անհետ կորած 15-ամյա աղջկանԱպրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ