Սա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին նշանակալի նվաճումն է այս օլիմպիական խաղերում. Գագիկ Ծառուկյան
ԲԼՈԳԳագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Քիչ առաջ Արթուր Դավթյանը գերազանց ցատկերով նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը։
Սա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին նշանակալի նվաճումն է այս օլիմպիական խաղերում, ինչի առթիվ ես սրտանց շնորհավորում եմ մեր աշխարհասփյուռ հայրենակիցներին։
Ասել ու նորից եմ ասում, որ այսօր մեր ազգին հաղթանակներ են պետք և միայն այս հաղթական ցնծությամբ ենք մենք վերագտնելու մեր ազգային միասնությունն ու համերաշխությունը։
Նորանոր մեդալների ակնկալիքով ևս մեկ անգամ հաջողություն եմ մաղթում մեր մյուս օլիմպիականներին։
Ամբողջ հայության աղոթքներն ու աջակցությունը մեր օլիմպիականների հետ են։
Աստված մեզ օգնական․․․
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
4
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



