Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիաների» միջեւ դերբիի լավագույն ֆուտբոլիստ
ՍՊՈՐՏNews.am-ը գրում է .
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ ՄխիթարյանըWhoscored.com-ի վարկածով ճանաչվել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» միջեւ գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
27-ամյա ֆուտբոլիստն արժանացել է 9.6 գնահատականի: Երկրորդ ամենաբարձր գնահատականը ստացել է նրա ակումբակից Իլկայ Գյունդոգանը՝ 9 բալ:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում մասնակցել էր ամբողջ խաղին եւ դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Դորտմունդցիները հաղթել էին 3:1 հաշվով:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



