Եթե հանձնվի Տիգրանաշենը, թուրքական աշխարհը միավորվելու է
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս իշխանությունն իրականացնելու է այն քաղաքականությունն, ինչ արվեց Տավուշում եւ որքան էլ թվա, թե Տիգրանաշենը նշանակություն չունի, այն ունի ռազմավարական նշանակություն ՀՀ անվտանգության եւ Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում։
Այս մասին «Միասին» շարժման նախաձեռնած քննարկման ժամանակ իր ելույթում ասել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։ Եթե ՀՀ իշխանությունները որոշեն հանձնել Տիգրանաշենը, հանձնելու են ոչ միայն այդ տարածքը, այլ Նախիջեւանի սահմանից սկսվող եւ անկլավ կոչվող տարածքը, որը 12 կիլոմետր է: Այդ ամբողջ հատվածը դառնում է միջանցք՝ թուրքական աշխարհը միավորելու, որովհետեւ այնտեղից ճանապարհ է բացվում դեպի Սիսիան, դեպի Մեղրի եւ այլն:
Այսինքն, Տիգրանաշեն հասկացողությունն անկլավ չէ, դա այն միջանցքի հատվածն է, որը որ կարող է ձեւավորվել, եթե այս իշխանությունն իրականացնի այդ հանցավոր գործարքը»,- ասել է նա։




















































