ՃՏՊ.Սիսիան-Երևան ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1in.am-ը գրում է .
Հունվարի 23-ին, ժամը 22.24-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ-130» մակնիշի 12 ՕՕ 318 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները «Սիսիանի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան: Վերադարձի ճանապարհին հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել նորակոչիկներ տեղափոխվող «ՊԱԶ» մակնիշի 2 ավտոբուս (60 ուղևոր) և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա (2 ուղևոր):
1
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



