Տոյվո Կլաարը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն էական է համարում Հարավային Կովկասի բարգավաճման համար
ԲԼՈԳՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի միջև տեղի ունեցած հանդիպումը կարևոր տարր է համարում առավել կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար։ Այս մասին նշված է ԵՄ պաշտոնյայի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Հայ-թուրքական սահմանին նախօրեին տեղի ունեցած կարևոր հանդիպում՝ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի միջև․ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների վերաբացումն էական տարրեր են առավել կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար», – իր գրառման մեջ նշել է Կլաարը։

1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



