ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 30-ին, ժամը 19:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 32/2 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Տ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Լ․ Տ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան։





















































1
Հարազատ եղբայրներ էին, մեկը 2 երեխա ուներ, մյուսը նոր էր նշանվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից...
2
Արտահանման կաթված․ Հայաստանի տնտեսությունը չի դիմանա «Սպայկա»-ի արգելափակմանը
3
Սերգեյը 44-օրյա պատերազմի մասնակից էր
4
«Մոտակայքում փրկարար չի եղել, որ օգնության գար»․ Քոբուլեթիում ջրահեղձ եղած հայ երիտասարդի նշանածը մա...
5
Կադրեր, թե ինչպես են փրկում Սև ծովում ջրաhեղձ եղած հայ տղայի նշանածին (տեսանյութ)