Նիկոլի ձախողված ու կապիտուլյացված կառավարությունն անգամ վախենում է ինքնուրույն արտասանել «իր» պետության շահերը. Զաքարյան
ԲԼՈԳԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Փոխանակ Նիկոլը հայտարարի, որ Հայաստանը կտրականապես դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» գաղափարին, Իրանի հոգևոր առաջնորդն է ստիպված հայտարարում, որ «Զանգեզուրի միջանցքը» դեմ է Հայաստանի շահերին:
Նիկոլի ձախողված ու կապիտուլյացված կառավարությունն անգամ վախենում է ինքնուրույն արտասանել «իր» պետության շահերը: Տեսնելով, որ նույնիսկ ի զորու չեն սեփական երկրի շահերից խոսել, մեր փոխարեն դա անում են գործընկեր երկրները:
Քանի, որ Հայաստանից ձայն-ծպտուն չկա, Ֆրանսիայի դեսպանը ստիպված խոսեց արցախահայության վերադարձի իրավունքի մասին: ԱՄՆ պաշտոնյան է խոսում ՀՀ ՊՆ-ում զինվորական ներկայացուցչի աշխատելու մասին: Նմանատիպ տարբեր փաստերի վրա էլ «կառուցվում» է ՔՊ-ի թմբկահարվող, իսկ իրականում՝ թուրք-ադրբեջանական քմահաճույքներից կախված ու վախվորած ինքնիշխանությունը:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



