Իրանը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է տեր կանգնել այս դիրքորոշմանը. Ալի Խամենեի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական Հանրապետությունը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է տեր կանգնել այս դիրքորոշմանը։ Այս մասին, ինչպես գրում է Mehr գործակալությունը, ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակվի շահերի հիման վրա և անկախ այլ մարդկանց քաղաքականությունից։ Օտարերկրացիները չպետք է սահմանափակումներ ստեղծեն երկրների՝ հարևանների հետ հարաբերությունների համար»,- ասել է նա:
Փաշինյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում ոչ մի անդրտարածաշրջանային երթուղի իր տարածքում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



