Ինչ է Ռոնալդինյոն ասել Բրայանտին 17-ամյա Մեսսիի մասին
ՍՊՈՐՏTert.am-ը գրում է .
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերսի» աստղային պաշտպան Կոբի Բրայանտը պատմել է, թե ինչպես է կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կանխագուշակել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հաջող ապագան, ով այդ ժամանակ դեռ 17 տարեկան էր:
«Տարիներ առաջ «Բարսելոնան» ժամանել էր Լոս Անջելես: Խոսում էի իմ ընկեր Ռոնալդինյոյի հետ, եւ նա ինձ ասաց. «Կոբի, ցանկանում եմ ներկայացնել քեզ մի տղայի, ով կդառնա պատմության լավագույն ֆուտբոլիստը»:
Հարցրեցի նրան. «Ի՞նչ. դու ես լավագույնը»: Սակայն նա շարունակեց. «Ո՛չ, ոչ, այս տղան է լինելու լավագույնը»: Այդ տղան Լիոնել Մեսսին էր, ով այդ ժամանակ դեռ 17 տարեկան էր»,- Բրայանտի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



