Երևան, 14.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսկ եվրադիտորդներն ասելիք չունե՞ն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այսպես կոչված, «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը» Հայաստանի նկատմամբ սպառնալիքների նոր չափաբաժին է հրապարակել։ Մասնավորապես, ադրբեջանցիները հայտարարել են, որ իրենք շատ «անհանգստացած» են այն փաստից, որ Հայաստանը սպառազինություն է գնում և հայտարարել են, թե իբր Հայաստանը ծանր սպառազինությունից գնդակոծում է, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքը: 

Թուրք-ադրբեջանական տանդեմի այս կեղծ դեմարշից կարելի է անել հետևյալ հետևությունները. փաստորեն հայկական իշխանության բոլոր նվաստացուցիչ զիջումներից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի և չի դադարում պատերազմով շանտաժի ենթարկել Հայաստանին: 
Ադրբեջանական սուտը, կեղծիքն ու ատելությունը՝ հայերի և Հայաստանի հանդեպ Ադրբեջանի այցեքարտն են դարձել և հայկական կողմի ոչ մի զիջում չի կարող կանգնեցնել պատերազմի թափանիվը, որը սանձազերծում է Իլհամ Ալիևի ֆաշիստական ռեժիմը: 

Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները հերթական անգամ ցույց տվեցին հայկական իշխանության ողջ սնանկությունը և հիվանդագին անադեկվատությունը։ Ավելին, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սպառնալիքները կանխելու իրական աշխատանքի փոխարեն, հայկական իշխանությունն ընկել է ապուշ աբսուրդի և էժանագին պոպուլիզմի անդունդը, այնպես որ Ադրբեջանի լկտի ու ցինիկ հայտարարություններն ավելի քան սպասելի են։
Ի դեպ, պետք է անպայման նշել, որ Ադրբեջանի լկտիությունը ծնվում է բացառապես փաշինյանական իշխանության քաղաքականությունից, որը սեփական երկիրն ու ժողովրդին նվաստացնելով, Արցախը հանձնելով և հիմա Հայաստանը հանձնելով՝ «Խաղաղության» հասնելու կարգախոսների ներքո արել և անում է ամեն ինչ, որ Ադրբեջանը Հայաստանին հարվածելու առավելագույն հարմարավետ պայմաններ ունենա։ 

Պետք չէ զարմանալ Ադրբեջանի հայտարարություններից, մեր թշնամիները գործում են բացառապես այն մահաբեր զիջումների տրամաբանությամբ, որ իրականացնում է Հայաստանի իշխանությունը։ 

Թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքով պատերազմ, մահ ու ավերածություններ է բերում հենց հայկական իշխանությունը, երբ ոչնչացնում է ալիևյան լակոտակրատական ռեժիմին՝ Հայաստանի վրա հարձակումից զերծ պահելու բոլոր քաղաքական, ռազմական, դիվանագիտական մեխանիզմները: 

Դե ինչ, «հպարտ քաղաքացիներ», Արցախը հայաթափելուց, 240 ք/կմ հայկական տարածքը հանձնելուց, Տավուշում պաշտպանական գոտին հանձնելուց հետո սկսել ենք «հանգիստ» ապրե՞լ։ Եվ, ի դեպ, ևս մեկ հարց. եթե չեմ սխալվում Հայաստանում գործում է եվրադիտորդների առաքելություն, որոնք պետք է արձանագրեին սահմանային միջադեպերը և բացահայտեին հրադադարի ռեժիմը խախտողներին։ Նրանք ոչինչ չե՞ն ուզում ասել Ադրբեջանի ստահոդ հայտարարությունների մասին, թե՝ մենք իբր գնդակոծում ենք իրենց տարածքը։ 

Ոչինչ չունե՞ն ասելու այդ եվրադիտորդները, կամ գուցե նրանք զբաղված են այլ գործառույթներո՞վ, օրինակ ՝ հետախուզական գործունեություն են ծավալում Հայաստանի տարածքում երրորդ երկրների հանդեպ, իսկ մեր երկրի վրա թքած ունեն։ 

Ես չեմ պնդում, ես պարզապես հարցեր եմ տալիս, թե չէ մեր հիշողությունը կարճ է կամ միգուցե մենք ինչ-որ բան չգիտենք «եվրադիտորդների» իրական առաքելության մասին։

Արման Աբովյան

 

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 14-ից 18-ին ԱՄՆ-ը և Իրանը այսօր վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԻրավապահները կանխել են թմրանյnւթերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը (տեսանյութ) Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու ԱՄՆ-ում առաջիկա օրերին 54 միլիոն մարդ կհայտնվի փոթորիկների, շոգի և հեղեղումների վտանգի տակ Կալիֆոռնիայում հսկայական պահեստի հրդեհից հետո թունավոր ծուխը պատել է քաղաքը Միրգ, որի կանոնավոր օգտագործումը ազդում է շաքարի մակարդակի և արյան անոթների վիճակի վրա Հանտավիրուս․ նոր զարգացումներ և մասնագետների զգուշացումներ Պուտինի հիմնական ուղերձը՝ պատերազմի վերաբերյալ Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու Իրանը ձեռնարկել է աննախադեպ անվտանգության քայլեր Լավրովը խոսել է Ուկրաինայի պատերազմի և տարածաշրջանային զարգացումների մասին 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում Նարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱրտակարգ դեպք․ Վեդիում 14–ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները Արտակարգ իրավիճակ Մոսկվայում․ հորդառատ անձրևների հետևանքով քաղաքը ջրի տակ է մնացել․ տեսանյութ «Վերադարձ տուն»․ Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկ» Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանՀունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը Կրակը չի մարում․ ռուս-ուկրաինական պատերազմը մտնում է նոր վտանգավոր փուլ Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինի բոլորի համար․ Թրամփ 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Սա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՀԱՄԱՍ-ը հաջողություն է մաղթել Իրանին ԱՄՆ-ի հետ բանակցություններում Reuters․ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնության, սակայն Հորմուզի նեղուցի շրջանում լարվածությունը պահպանվում է Փաշինյանը Միացյալ Թագավորության ժողովրդին խաղաղություն և բարեկեցություն է մաղթում Մեկ պատվաստանյութ՝ թմրանյութերի մի ամբողջ դասի դեմ. մշակվել է ափիոնանման նյութերի դեմ պայքարի նոր մոտեցում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Լիբանանում գնահատել են Իսրայելի հետ հակամարտության տնտեսական վնասը Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Կյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ Խաչատրյանը Թրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը Լիբանանի հարավին հասցված իսրայելական նոր ավիահարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել. զոհերի թվում քաղաքապետ կա Անգլիայի հավաքականում միայն մեկ համաշխարհային մակարդակի խաղացող կա. Նևիլ Ռուսաստանում մեկնաբանել են դեպի Ղրիմ տանող կամուրջների վրա հարձակումը 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԻրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Ընտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԻսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի